Հնգ, մայիսի 23, 2024

3 րոպե

Մոբայլ հավելվածների որակի ապահովում. Գործնական խորհուրդներ

 

Ներկայիս բարդ և բազմազան մոբայլ էկոհամակարգում կարևոր է ապահովել հավելվածի սահուն աշխատանքը տարբեր սարքերում և օպերացիոն համակարգերում: Օգտատերերն ակնկալում են անթերի performance և հետևողական user experiences։ Մոբայլ հավելվածների թեստավորումը բազմաթիվ սարքերում դարձել է ծրագրավորման գործընթացի կարևոր մասը: Այս բլոգում կդիտարկենք մի շարք գործնական խորհուրդներ մոբայլ հավելվածները մի քանի սարքերում արդյունավետ թեստավորելու համար, ապահովելով բարձր որակ, անկախ սարքից կամ հարթակից:

 

Եկեք փորձենք հասկանալ մի քանի սարքերի վրա թեստավորելու կարևորությունը 

 

Մոբայլ սարքերը բազմաթիվ կոնֆիգուրացիաներով են լինում՝ տարբեր էկրանի չափերով, resolution-ներով, օպերացիոն համակարգերով և hardware հնարավորություններով: Այս բազմազանությունը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել բոլոր սարքերում ձեր հավելվածի հետևողականորեն աշխատանքն ապահովելիս: Մի քանի սարքերի վրա թեստավորումն օգնում է բացահայտել և շտկել հնարավոր խնդիրները՝ համոզվելով, որ ձեր հավելվածը հիանալի user experience է ապահովում բոլոր օգտատերերի համար՝ անկախ նրանց սարքից:

 

Այժմ կիսվենք մի քանի գործնական խորհուրդներով մոբայլ հավելվածները մեկից ավելի սարքերում թեստավորելու համար

 

• Առաջնահերթություն տվեք սարքերին՝ հիմնվելով շուկայական տվյալների վրա 

 

Սկսեք բացահայտել ձեր թիրախային լսարանի ամենատարածված և օգտագործվող սարքերն ու օպերացիոն համակարգերը: Օգտագործեք շուկայի հետազոտության և վերլուծական գործիքներ՝ սարքի օգտագործման օրինաչափությունների վերաբերյալ տվյալներ հավաքելու համար: Առաջնահերթություն տվեք այս սարքերի վրա թեստավորումներին՝ համոզվելու, որ ձեր հավելվածը լավ է աշխատում օգտատերերի մեծամասնության համար:

 

• Նախնական թեստավորման համար օգտագործեք էմուլյատորներ և սիմուլյատորներ

 

Էմուլյատորներն ու սիմուլյատորները հիանալի են սկզբնական փուլերում թեստավորման համար: Դրանք թույլ են տալիս արագ թեստավորել ձեր հավելվածը տարբեր սարքերի և օպերացիոն համակարգերի վրա՝ առանց ֆիզիկական սարքեր օգտագործելու: Թեև դրանք իրական սարքերի համար կատարյալ փոխարինող չեն, ամեն դեպքում կարող են օգնել բացահայտելու բազմաթիվ խնդիրներ ծրագրավորման գործընթացի սկզբում:

 

• Ներդրումներ կատարեք Device Farm-ում

 

Համապարփակ թեստավորման համար անպայման մտածեք Device Farm-ի օգտագործման մասին: Դրանք հասանելիություն են տալիս ամպային իրական սարքերի լայն շրջանակին, ինչը թույլ է տալիս թեստավորել ձեր հավելվածն իրական աշխարհում: Ծառայությունները, ինչպիսիք են AWS Device Farm-ը, Firebase Test Lab-ը և BrowserStack-ը, առաջարկում են սարքերի լայն library-ներ և ավտոմատացված թեստավորման հնարավորություններ:

 

• Ավտոմատացրեք թեստավորումը բազմաթիվ սարքերում

 

Կատարեք ավտոմատացված թեստավորում՝ ձեր թեստավորման գործընթացը պարզեցնելու և հետևողականություն ապահովելու համար: Թեստային սցենարներ գրելու համար օգտագործեք այնպիսի հարթակներ, ինչպիսիք են Appium-ը կամ Espresso-ն, որոնք կարող են իրականացվել բազմաթիվ սարքերում: Ավտոմատացված թեստերը կարող են ընդգրկել կրկնվող առաջադրանքներ և ռեգրեսիոն թեստավորում՝ թույլ տալով ձեր QA թիմին կենտրոնանալ ավելի բարդ սցենարների վրա:

 

• Կենտրոնացեք User Interface-ի (UI) հետևողականության վրա

 

Համոզվեք, որ ձեր հավելվածի user experience-ը համահունչ է բոլոր սարքերում: Ստուգեք responsiveness, layout և visual էլեմենտները՝ համոզվելու, որ դրանք լավ են հարմարվում էկրանի տարբեր չափերին և resolution-ներին: Հատուկ ուշադրություն դարձրեք touch target-ներին և ինտերակտիվ տարրերին, որպեսզի դրանք հեշտ օգտագործվեն բոլոր սարքերում:

 

• Թեստավորում իրական պայմաններում

 

Թեև էմուլյատորները և device farm-երը օգտակար են, իրական աշխարհի պայմաններում ֆիզիկական սարքերի վրա թեստավորումը չափազանց կարևոր է: Թեստավորեք ձեր հավելվածն իրական պայմաններում՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են ցանցի անկայունությունը, մարտկոցի աշխատանքը և ապարատային վարքագիծը: Սա օգնում է բացահայտել խնդիրները, որոնք կարող են ակնհայտ չլինել վերահսկվող միջավայրում:

 

• Performance և Resource Usage թեստավորում

 

Դիտարկեք ձեր հավելվածի performance-ը և resource usage-ը տարբեր սարքերում: Համոզվեք, որ այն սահուն է աշխատում՝ առանց ավելորդ պրոցեսորի, հիշողության կամ մարտկոցի ռեսուրսների սպառման: Օգտագործեք պրոֆիլավորման գործիքներ՝ բացահայտելու և վերացնելու performance խոչընդոտները և օպտիմալացնելու resource usage-ը:

 

• Ապահովեք compatibility-ն տարբեր օպերացիոն համակարգերի հետ

 

Թեստավորեք ձեր հավելվածն օպերացիոն համակարգերի տարբեր տարբերակների վրա՝ ապահովելու compatibility-ն: Հետևեք օպերացիոն համակարգերի թարմացումներին և փոփոխություններին, որոնք կարող են ազդել հավելվածի աշխատանքի կամ ֆունկցիոնալության վրա: Պարբերաբար թարմացրեք թեստավորման ռազմավարությունը՝ ներառելու OS-ի նոր տարբերակներն ու հնարավորությունները:

 

• Իրականացրեք սխալների արդյունավետ մշակում և գրանցում

 

Ապահովեք հավելվածը սխալների մշակման և գրանցման (error handling and logging) հզոր մեխանիզմներով: Սա օգնում է բացահայտել այն խնդիրները, որոնց բախվում են օգտատերերը տարբեր սարքերում: Հավաքեք և վերլուծեք խափանումների (crash) մասին հաշվետվությունները և օգտատերերի արձագանքները՝ հավելվածի որակը շարունակաբար բարելավելու համար:

 

Մոբայլ հավելվածների որակի ապահովումը բազմաթիվ սարքերում պահանջում է թեստավորման համապարփակ և ռազմավարական մոտեցում: Սարքերին շուկայական տվյալների վրա հիման վրա առաջնահերթություն տալով, էմուլյատորներ և device farm-եր օգտագործելով, թեստավորումն ավտոմատացնելով և կատարելով իրական թեստավորումներ` կարող եք համոզվել, որ հավելվածը հիանալի experience է ապահովում բոլոր օգտատերերի համար: 

 

Tesvan-ում մեր QA-ի ինժեներները մասնագիտացած են բազմաթիվ սարքերի թեստավորման մեջ՝ օգտագործելով առաջադեմ գործիքներ և տեխնիկա՝ ապահովելու ձեր հավելվածի անթերի աշխատանքը: 

 

Եկեք համագործակցենք՝ ձեր մոբայլ հավելվածն էլ ավելի հաջողակ դարձնելու և ձեր լսարանի համար բացառիկ user experience ապահովելու համար:

 

Ընդունելով այս գործնական խորհուրդները՝ կարող եք կողմնորոշվել բազմաթիվ սարքերում մոբայլ հավելվածների թեստավորման բարդությունների մեջ և մատուցել բարձրորակ արտադրանք, որն առանձնանում է այսօրվա մրցակցային շուկայում:

 

Բովանդակություն