Mocking և stubbing-ի արդյունավետ օգտագործումը ավտոմատացված թեստավորման մեջ
Ավտոմատացված թեստավորման դեպքում full testing coverage-ի ձեռքբերումը կարող է դժվար լինել, հատկապես, երբ գործ ունենք բարդ համակարգերի հետ, որոնք ունեն բազմաթիվ կախվածություններ: Այստեղ օգնության են գալիս mocking-ը և stubbing-ը: Այս տեխնիկան օգնում է ստեղծել վերահսկվող միջավայր՝ թեստավորվող բաղադրիչները մեկուսացնելու համար՝ հեշտացնելով խնդիրների հայտնաբերումը և ծրագրային ապահովման հուսալիությունը: Այս բլոգում մենք կանդրադառնանք ավտոմատ թեստավորման ժամանակ mocking և stubbing-ի արդյունավետ օգտագործմանը՝ առաջարկելով գործնական գաղափարներ՝ ձեր թեստավորման ռազմավարությունը բարելավելու համար:
Հասկանանք mocking և stubbing-ը
Mock-ը և stub-ը երկու հիմնական տեխնիկաներ են, որոնք օգտագործվում են ավտոմատացված թեստերում բարդ օբյեկտների վարքագիծը մոդելավորելու համար: Թեև դրանք հաճախ օգտագործվում են փոխադարձաբար, հիմնականում ծառայում են տարբեր նպատակների.
- Stubbing. Stub-ը ինտերֆեյսի կամ դասի նվազագույն իրականացումն է, որը վերադարձնում է նախապես սահմանված տվյալները: Այն սովորաբար օգտագործվում է իրական օբյեկտների վարքագիծը մոդելավորելու համար՝ առանց դրանց իրական իրականացմանը հղում կատարելու: Stubbing-ն օգտակար է որոշակի սցենարներ կարգավորելու և այն միջավայրը վերահսկելու համար, որտեղ աշխատում է թեստը:
- Mocking. Mocking-ը stubbing-ից ավելի բարդ տարբերակ է: Այն ոչ միայն մոդելավորում է օբյեկտի վարքագիծը, այլև ստուգում է որոշակի փոխազդեցությունների առկայությունը, օրինակ՝ մեթոդի կանչերը որոշակի պարամետրերով: Mock-երը կարևոր են ապահովելու, որ ձեր կոդը փոխազդում է իր կախվածությունների հետ սպասված ձևով:
Երբ օգտագործել mocking-ն ու stubbing-ը
- Կոմպոնենտների մեկուսացում։ Արտաքին սերվիսներից կամ բարդ օբյեկտներից կախված կոմպոնենտը թեստավորելիս mocking և stubbing-ը թույլ են տալիս մեկուսացնել կոմպոնենտը և կենտրոնանալ դրա վարքագծի վրա՝ առանց այլ համակարգերի միջամտության:
- Edge Case Testing։ Mocking և stubbing-ը թույլ են տալիս ստեղծել հատուկ սցենարներ, ներառյալ եզրային դեպքերը, որոնք կարող են դժվար կամ անհնար լինել վերարտադրելու live միջավայրում: Սա ապահովում է, որ ձեր կոմպոնենտը կարող է դիմակայել անսովոր կամ ծայրահեղ պայմաններին:
- Թեստի Performance-ի բարելավում: Օգտագործելով mocking և stubbing-ը դուք կարող եք խուսափել իրական սերվիսների, տվյալների բազաների կամ API-ների ծախսերից, ինչը կհանգեցնի թեստի ավելի արագ կատարմանը:
- Հետևողականության ապահովում: Արտաքին կախվածությունները կարող են հանգեցնել թեստավորման արդյունքների տարբերակմանը այնպիսի գործոններից, ինչպիսիք են network latency-ն կամ ծառայության առկայությունը: Mocking և stubbing-ը ապահովում են վերահսկվող միջավայր՝ ապահովելով թեստի արդյունքների հետևողականությունն ու հուսալիությունը:
Լավագույն պրակտիկան արդյունավետ mocking և stubbing-ի համար
- Պարզ իրականացում։ Խուսափեք mocking և stubbing-ի չափազանց բարդացումից: Նրանք պետք է հնարավորինս պարզ լինեն իրենց առաջադրանքը կատարելու համար՝ առանց ավելորդ բարդության:
- Օգտագործեք Tool-եր և Framework-եր։ Օգտագործեք գոյություն ունեցող mocking ֆրեյմվորքեր, ինչպիսիք են Mockito-ն Java-ի համար, Moq-ը .NET-ի համար կամ unittest.mock-ը Python-ի համար: Այս գործիքները տալիս են մի շարք հնարավորություններ՝ mock-երի և stub-երի ստեղծման և կառավարման համար:Կենտրոնացեք վարքագծի վրա, ոչ թե իրականացման: Ձեր թեստերը պետք է թեստավորեն թեստավորվող բաղադրիչի վարքագիծը, այլ ոչ թե ներքին իմպլեմենտացիայի մանրամասները:
- Պահպանեք ընթեռնելիությունը։ Գրեք թեստերն այնպես, որ դրանք մնան ընթեռնելի: Հստակորեն փաստաթղթավորեք յուրաքանչյուր mock-ի և stub-ի նպատակը և համոզվեք, որ թեստի տրամաբանությունը հեշտ հասկանալի է:
- Պարբերաբար վերանայեք և վերամշակեք: Քանի որ ձեր կոդերի բազան զարգանում է, պարբերաբար վերանայեք և վերամշակեք ձեր թեստերը, որպեսզի համոզվեք, որ ձեր mock-երն ու stub-երը դեռ համապատասխան և արդյունավետ են: Հեռացրեք բոլոր հնացած կամ ավելորդ mock-երը՝ ձեր թեստերը մաքուր և արդյունավետ պահելու համար:
Mocking և stubbing-ը անգնահատելի տեխնիկա են՝ ավտոմատացված թեստավորման ռազմավարության արդյունավետությունը բարձրացնելու համար: Մեկուսացնելով բաղադրիչները, սիմուլացնելով edge case-երը և ապահովելով թեստի արդյունքների հետևողականությունը՝ դրանք օգնում են ստեղծել ավելի հուսալի և հեշտությամբ սպասարկվող ծրագիր:
Tesvan-ում մեր որակի ապահովման ինժեներները մատուցում են բարձրորակ ծրագրային լուծումներ՝ օգտագործելով նաև այս տեխնիկան: Եկեք համագործակցենք՝ բարելավելու թեստավորման գործընթացները և ապահովելու ձեր ծրագրի հուսալիությունը: