Հնգ, հունիսի 27, 2024

4 րոպե

Բացահայտենք կրթության ապագան Tesvan Platform-ի հետ

 

Ուրախ ենք ներկայացնել Tesvan Platform-ը` էլեկտրոնային ուսուցման նոր հարթակը։

 

Tesvan-ում բոլորը հավատում են, որ կրթությունը անձնական և մասնագիտական ​​աճի հիմնաքարն է: Շարունակ փոփոխվող աշխարհում կրթություն ստանալու տարբերակը նույնպես պետք է փոփոխվի՝ ապագայի մարտահրավերներին դիմակայելու և հնարավորություններն օգտագործելու համար: Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կրթությունը հասանելի է, գրավիչ և հարմար ինչպես ուսանողների, այնպես էլ դասընթացավարների համար:

 

Կրթությունը բացում է տարբեր դռներ, զարգացնում հմտությունները և խթանում նորարարությունը: Մեր առաքելությունն է օգնել ուսանողներին և մանկավարժներին՝ ապահովելով նրանց թվային դարաշրջանում հաջողության հասնելու համար անհրաժեշտ գործիքներն ու ռեսուրսները:

 

Մեր գործունեության տարիների ընթացքում գրանցել ենք կրթական նախաձեռնությունների բազմաթիվ հաջողություններ։ Նախկինում կազմակերպել ենք հինգ դասընթաց Սևանում և մեկը՝ Երևանում՝ համախմբելով ուսման հանդեպ սեր ունեցող ուսանողների և նվիրյալ դասընթացավարների։ Այս դասընթացները ոչ միայն հարստացրին մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները, այլև ազդեցին մեր թիմի աճի վրա, քանի որ շատ մասնակիցներ միացան մեզ որպես թիմակիցներ: Մեր դասընթացավարները, ովքեր այժմ մեր թիմի անբաժանելի մասն են, ունեն ավելի քան 5 տարվա փորձ որակի ապահովման ոլորտում՝ ապահովելով բարձրորակ կրթություն և մենթորություն:

 

Հիմնվելով մեր հաջող կրթական ծրագրերի վրա՝ ուրախ ենք ներկայացնելու մեր վերջին նորարարությունը՝ Tesvan Platform-ը, որը նախատեսված է համապարփակ, ինտերակտիվ և աջակցող ուսուցում ապահովելու համար: Այն հարթակ է, որտեղ կրթությունը հանդիպում է տեխնոլոգիային՝ ստեղծելով աճի և ձեռքբերումների անսահման հնարավորություններ:

 

Եկեք միասին բացահայտենք Tesvan Platform-ի հնարավորությունները:

 

• Համապարփակ ուսումնական միջավայր։ Մեր հարթակը դինամիկ էկոհամակարգ է, որտեղ ուսուցումը ինտերակտիվ է և հաճելի: Ուսանողները և դասընթացավարները կարող են համագործակցել և կիսվել միմյանց հետ իրենց գիտելիքներով և գաղափարներով:

 

• Ինտերակտիվ քուիզներ և տնային առաջադրանքներ: Մի շարք քուիզների և տնային առաջադրանքների միջոցով ուսանողները կարող են ամրապնդել իրենց գիտելիքը և ստուգել այն: Դասընթացավարները կարող են հեշտությամբ ստեղծել և գնահատել կատարված առաջադրանքները՝ դարձնելով ուսուցման գործընթացը ավելի հարթ և արդյունավետ:

 

• Առաջընթացի հետևման և գնահատման համակարգ: Մեր գնահատման միավորների համակարգը դրդում է ուսանողներին ակտիվորեն մասնակցել դասերին: Անցնելով քուիզները, կատարելով առաջադրանքները և մուսումնասիրելով տեսական նյութերը՝ ուսանողները կարող են միավորներ վաստակել և հետևել իրենց առաջընթացին:

 

• Ռեսուրսների առկայություն։ Ուսանողները հասանելիություն ունեն կրթական ռեսուրսների լայն շրջանակին, ներառյալ դասախոսությունները, տեսադասերը և այլ տեսական նյութերը, որոնք նախատեսված են ձեր ուսումնական ընթացքը բարելավելու համար:

 

• Մասնագիտական համայնքի ստեղծում։ Tesvan Platform-ը խրախուսում է մասնագիտական համայնքի ստեղծումը` թույլ տալով ուսանողներին և դասընթացավարներին միանալ քննարկումների, ֆորումների, խմբային նախագծերի և վիրտուալ դասերի միջոցով: 

 

Մեր թիմը ուրախությամբ հրավիրում է ուսանողներին միանալու մեզ՝ այս հետաքրքիր ճամփորդության ընթացքում: Tesvan Platform-ն այժմ հասանելի է, և մենք անհամբեր սպասում ենք կրթական ոլորտում առաջիկա լայն հնարավորությունների ստեղծմանը: 

 

Ուրախ ենք հայտարարելու առաջիկա որակի ապահովման դասընթացի մասին, որը ներառում է հիմնական ուսուցում Որակի ապահովման հիմունքների և API թեստավորման վերաբերյալ: Դասընթացը սկսվում է հուլիսի 1-ից, գրանցումն արդեն բաց է։ Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար անցեք հետևյալ հղումով. 

https://platform.tesvan.com/ 

 

Հետևե՛ք թարմացումներին և հնարավորություններին, մինչ մենք շարունակում ենք զարգացնել և կատարելագործել Tesvan հարթակը: 

 

Եկեք միասին բացահայտենք կրթության ապագան:

 

Բովանդակություն