Հնգ, մայիսի 27, 2021
8 րոպե
Որակի ապահովումը, լինելով ծրագրային ապահովման անբաժանելի մաս, զարգանում և առաջ է շարժվում արագ տեմպերով։ Այդ իսկ պատճառով որակի ապահովման մասնագետները ներկայիս աշխատաշուկայում դասվում են ամենապահանջված մասնագետների շարքին։
Ամեն օր մենք հանդիպում ենք հարյուրավոր աշխատանիքի հայտարարությունների և թվում է, թե աշխատանք գտնելը բավականին հեշտ և արագ գործընթաց է։ Բայց արդյո՞ք դա այդպես է։
Լինել գերազանց մասնագետ՝ խորքային գիտելիքներով, դեռ բավարար չէ աշխատանքի անցնելու համար։ Երազանքիդ աշխատանքին հասնելու համար նախ և առաջ պետք է հաղթահարել ևս մեկ «փորձություն» ։ Խոսքը աշխատանքային հարցազրույցի մասին է։ Այն կարևոր և անշրջանցելի գործընթաց է աշխատանքային կարիերայիդ ցանկացած էտապում։
Աշխատանքային հարցազրույցդ հաջողված կլինի, եթե ի ցույց դնելով մասնագիտական գիտելիքներդ և անձնային որակներդ՝ կկարողանաս համոզել, ապա ապացուցել հարցազրուցավարիդ, որ ի վիճակի ես պատվով կատարել քեզ հանձնարարված բոլոր պարտականությունները և պատրաստ ես հաղթահարել ցանկացած մարտահրավեր։
Ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք քեզ կօգնեն «փայլել» աշխատանքային հարցազրույցիդ ժամանակ։
Հաճախակի տրվող հարցեր QA-ի հարցազրույցի ընթացքում
SDLC/STLC
SDLC (Software development life cycle) բաղկացած է հետևյալ փուլերից՝ պահանջների վերլուծություն, ծրագրի նախագծում, ծրագրի ստեղծում, ծրագրի թեստավորում, ծրագրի թողարկում և սպասարկում։
STLC (Software testing life cycle) բաղկացած է հետևյալ փուլերից՝ պահանջների վերլուծություն, թեստավորման գործընթացի պլանավորում, թեստերի կազմում, թեստավորման համար անհրաժեշտ միջավայրի պատրաստում, թեստավորման իրականացում և թեստավորման փուլի ավարտ (արդյունքների գնահատում)։
BLC
Ասելով BLC (Bug life cycle) հասկանում ենք բոլոր այն կարգավիճակները, որոնք ցանկացած bug կարող է ընդունել իր «կյանքի» ընթացքում։
Bug-ի հիմնական կարգավիճակներն են ՝ new, assigned, open, fixed, tested, verified, closed, reopened, duplicated.
Թեստավորման փուլերը
Ցակացած ծրագիր ամբողջապես թեստավորված և թողարկմանը պատրաստ լինելու համար պետք է անցնի թեստավորման բոլոր հետևյալ փուլերով՝ unit testing, integration testing, system testing, acceptance testing։
Positive և negative թեստավորում
Positive թեստավորման դեպքում մենք ներմուծում ենք վավեր տվյալներ, որոնք մեզ նախապես հայտնի են և ստուգում ենք՝ արդյոք ծրագիրն արձագանքում է նախատեսված ձևով։
Ի տարբերություն positive թեստավորման, negative-ի դեպքում մենք ներմուծում ենք անվավեր տվյալներ և ստուգում ենք՝ արդյոք ծրագիրը մեզ է վերադարձնում համապատասխան ազդանշան սխալ ներմուծված տվյալի վերաբերյալ։
Manual testing-ի ի՞նչ գործիքներ կարող եք նշել։
Automation testing-ի ի՞նչ գործիքներ կարող եք նշել։
Functional թեստավորման տեսակները
Ֆունկցիոնալ թեստավորումն իրենից ենթադրում է ծրագրի հստակ մասերի ֆունկցիանալության ստուգում։ Ֆունկցիոնալ թեստավորման տեսակներից են՝ unit testing, regression testing, integration testing, smoke testing, recovery testing, sanity testing, interface testing, system testing, user-acceptance testing։
Non-functional թեստավորման տեսակները
Թեստավորման այս տեսակի դեպքում իրականացվում է ավելի ընդհարձակ թեստավորում, որը չի ենթադրում կոնկրետ որևէ ֆունկցիայի կամ գործողության ստուգում։ Non-functional թեստավորման տեսակներից են՝
security testing, usability testing, reliability testing, performance testing։
Difference between Scrum and Kanban
Scrum-ը և Kanban-ը լինելով Agile մեթոդաբանության երկու հիմնական դրսևորումներ, ունեն շատ ընդհանրություններ, բայց այնուամենայնիվ ունեն նաև հստած տարբերություններ, որոնց հարկավոր է ծանոթանալ։
Ընտրելով Scrum-ը մենք գործ կունենանք փաքրիկ ժամանակահատվածների հետ, որոնց անվանում ենք են “Sprint”։ Թեստավորման ողջ գործընթացը բաժանված է բազմաթիվ sprint-երի, որոնց տևողությունը հիմնականում սահմաված է երկու-երեք շաբաթ: Sprint-ի համար ընտրվում են տվյալ պահին ամենաառաջնային task-երը և թիմի յուրաքանչյուր անդամ աշխատում է միայն իրեն բաժին հասած առաջադրանքների վրա։
Ի տարբերություն Scrum-ի, Kunban-ի դեպքում չկան որևէ հստակ առանձնացված ժամանակահատվածներ առաջադրանքների իրականացման համար։ Բոլոր առաջադրանքներն ու task-երը տեղակայված են “backlog” կոչվող միջավայրում, թիմի յուրաքանչյուր անդամ ազատ է ընտրելու այն առաջադրանքը, որի վրա նպատակահարմար է գտնում աշխատել թեստավորման տվյալ փուլում։
Validation, verification
Verification-ը կայուն գործընթաց է, որը սկսվում է SDLC -ի հենց առաջին փուլից և շարունակվում մինչև թեստավորում։ Հիմնական նպատական է ստուգել փաստաթղթավորումը, պրոդուկտի համապատասխանությունը պահանջներին։ Այլ կերպ ասած, հասկանալ՝ արդյոք ամեն բան ընթանում է պլանավորածին համապատասխան, թե կան որոշ խնդիրներ կամ խախտումներ։
Validation-ն ավելի դինամիկ գործընթաց է,որն իրականացվում է թեատվորման փուլում՝ համոզվելու համար, որ հաճախորդը կստանա իր ակնկալած արդյունքը։
“Black box”, “White box” testing
Black box testing, որն անվանում են նաև “blind” testing, կատարվում է ծրագրի վարքագիծը վերջնական օգտագործողի տեսանկյունից ստուգելու համար։ Այս դեպքում թեստավորողը չունի որևէ հասանելիություն ծրագրի կոդին։
Ի տարբերություն “black box” testing-ի “white box” testing-ն իրենից ենթադրում է ծրագրի առավելապես տեխնիկական ստուգում, իսկ թեստավորողն ունի հասանելիություն բուն կոդին, որը նրան թույլ է տալիս ավելի լավ պատկերացնել և ընկալել ծրագրի կառուցվածքը։
Աշխատանքային հարցազրույցների ընթացքում, ինչպես արդեն նշեցինք, անգամ գերազանց տեխնիկական գիտելիքների առկայությունը բավարար չէ հաջողության հասնելու համար։ Գիտելիքներից և փորձից ոչ պակաս կարևոր են որպես աշխատակից մարդու անձնային որակները, բնավորության հատուկ գծերը, այդ իսկ պատճառով հարզազրուցավարը կարող է ուղղել այնպիսի հարցեր, որոնք միտում ունեն պարզելու անձնային հատկանիշները։
Ի՞նչն է քեզ ամենաշատը գրավում այս աշխատանքի մեջ։
Ինչպե՞ս ես տեղեկացել այս հաստիքի մասին։
Որտե՞ղ ես տեսնում քեզ հինգ տարի անց։
Ինչպե՞ս ես պատրսատվում նպաստել մեր ընկերության աճին ու զարգացմանն առաջիկա երեք ամիսների ընթացքում։
Կարո՞ղ ես նշել քո ուժեղ և թույլ կողմերը։
Ի՞նչ ֆինակասական ակնկալիքներ ունես։
Ինչու՞ պետք է հե՛նց քեզ ընտրել։
Ո՞րն է քո երազանի աշխատանքը։
Ո՞րն է քեզ համար իդեալական աշխատանքային միջավայրը։
Ո՞րն է քո ամենամեծ երազանքը։
Նկարագրի՛ր քեզ երեք բառով։
Ո՞վ կամ ի՞նչն է առավելապես մոտիվացնում քեզ այս կյանքում։