Երք, մայիսի 18, 2021

6 րոպե

Գործիքներ՝ ձեռքով թեստավորման համար



Թեստավորումը ծրագրավորման գործընթացում կարևոր քայլ է, որն իրականացվում է նախքան ծրագրային ապահովման թողարկումը։
Կան թեստավորման երկու հիմնական տեսակ ՝ automation և manual։
Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները, սակայն, երկուսն էլ հետապնդում են միևնույն նպատակը, այն է ՝ ստուգել և ապահովել պրոդուկտի որակը։
Manual testing-ը թեստավորման հնագույն և հիմնական տեսակն է, առանց որի չէր կարող լինել թեստավորման մյուս տեսակը, որին կանրադառնենք հաջորդ հոդվածի շրջանակներում։
Manual testing-ը վերջնական օգտագործողի տեսանկյունից ծրագրի ֆունկցիոնալության և առանձին գործառույթների թեստավորման գործընթացն է: Ի տարբերություն automation testing-ի, որն օգտագործում է հատուկ ծրագրեր և գործիքներ թեստավորումը կատարելու համար, manual testing-ը հիմնված է բացառապես մարդու կողմից իրականացվող գործողությունների վրա:
Ներկայումս տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ, ավելի ու ավելի շատ թեստեր են ավտոմատացվում։ Բայց, չնայած այդ ամենին, manual testing-ը շարունակում է մնալ թեստավորման գործընթացի առանցքային օղակը, առանց որի անհնար է կատարել ծրագրի ամբողջական,արդյունավետ թեստավորում։


Գոյություն ունեն բազմաթիվ գործիքներ, որոնք օգտագործվում են manual testing-ն իրականացնելու համար։
Ստորև այդ գործիքները ներկայացված են ըստ տեսակների՝


Test Case Management գործիքներ
Test Case Management Tool-ն օգնում է կազմակերպել, համակարգել պրոդուկտի manual testing-ի գործընթացը և ստեղծել հաշվետվություն թեստավորման արդյունքների վերաբերյալ։ Հաճախ թեստավորումը պահանջում է աշխատանք մեծ ծավալով փաստաթղթերի հետ և ճիշտ գործիքներ չկիրառելու դեպքում աշխատանքը կարող է դառնալ չհամակարգված և բարդ։
Ճիշտ test case management tool-ի ընտրությունը թեստավորումը կարող է դարձնել ավելի հեշտ և հարմար։

TestLodge -ը փաստաթղթերի մշակման և դասակարգման համար նախատեսված պարզ և ճշգրիտ գործիք է։ Օգտագրծելով TestLodge մենք կարող ենք ստեղծել և փոփոխել test case-երը, test suite-երը, test plan-ը։ Այն անհրաժեշտության դեպքում հեշտությամբ ինտեգրվում է “third party” գործիքների հետ, հաշվետվություներ ստանալու և պատշաճ ձևով ներկայացնելու համար։
Zephyr-ը գործում է Jira-ի հետ միասին, այն օգնում է թեստավորողներին անցյալում թողնել հնացած աղյուսակներն ու անցնել ավելի ճկուն միջոցների թեստերի արդյունքների ներկայացման համար։
TestLink-ը թեստավորման գործընթացի կառավարման համար նախատեսված open-source գործիք է, այն համադրում է պահանջներն ու test case-երը, գործում է թ՛ե manual և թ՛ե automated թեստավորման դեպքում։

Issue Tracking գործիքներ
Թեստավորման գործընթացում մեկ այլ, ոչ պակաս կարևոր գործիք է issue tracker-ը։
Bug-ի բացահայտումից հետո անհրաժեշտ է կազմել ճիշտ և հասկանալի bug report, այնուհետև այն ուղղել համապատասխան բաժին/մասնագետին՝ bug-ի շուտափույթ ուղղման նպատակով։
Կա issue tracker գործիքների մեծ ցանկ, յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկություննրն ու առավելութունները, սակայն նպատակը մեկն է բոլորի համար՝ issue tracking-ի գործընթացը դարձնել համակարգված և հնարավորինս պարզ։
Ամենատարածված գործիքները issue tracking-ի համար՝

Jira - ն իր ճկունության, միայն իրեն բնորոշ առանձնահատկությունների շնորհիվ ներկայումս թեստավորողների կողմից ամենասիրված և պահանջված հարթակներից մեկն է։
Առաջին հայացքից աշխատանքը Jira-ի հետ հեշտ է և պարզ, սակայն,կարող են առաջանալ որոշ բարդություններ, կախված այն բանից,թե ինչ նպատակով է այն օգտագործվում տվյալ իրավիճակում։
Basecamp -ն առաջատար project management գործիք է։ Այն պարունակում է բազմաթիվ հնարավորություններ թիմի անդամների միջև հաղորդակցությունը պահելու, նախագծեր պլանավորելու և իրագործելու համար։ Այստեղ կարող ենք գտնել live chat-ի հնարավորություն, message area, to-do list-երի բաժին, ինչպես նաև՝ հասանելիություն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերին։
Trello -ն հինդիասնում է միաժամանակ project management և issue tracker գործիք, այն բավականին հեշտ է օգտագործման տեսանկյունից։
Asana -ն աշխատանքի կառավարման,համակարգման և պլանավորման համար նախատեսված հարթակ է,որը ևս լայն տարածում է գտել աշխարհում և օգտագործվում է աշխարհի առաջատար ընկերությունների կողմից։
Teamwork -ն աշխատանքային գործընթացի կամ առանձին նախագծերի պլանվորման և ղեկավարման համար նախատեսված ճկուն հարթակ է։

Cross Browser Testing գործիքներ
Cross browser testing գործիքները հիմնականում ենթադրում են այլ browsers-ներում UI էլեմենտների ճշգրիտ արտացոլման ստուգումը, այսինքն ՝ ստուգել (ոչ ավտոմատացված կերպով), թե ինչպես է միևնույն կոդը դրսևորվում տարբեր browser-ների ընտրության դեպքում։
Կան cross browser testing-ի բազմաթիվ գարծիքներ, որոնք օգնում են թեստավորողներին խնայելով ժամանակ և ջանքեր համոզված լինել,որ իրենց web հավելավծները պատշաճ կերպով կգործեն ցանկացած browser-ի դեպքում։

BrowserStack -ը լայնորեն տարածված manual testing-ի գործիք է, որը հնարավորություն է տալիս թեստավորողներին արագորեն բեռնել անհրաժեշտ հավելվածները պահանջված browser-ի կամ device-ի վրա։
Sauce Labs -ը continuous testing-ի գործիք է, որն առաջարկում է բազմաթիվ լուծումներ cross browser testing-ի իրականացման համար։
Browser Shots -ն անվճար գործիք է, որտեղ բեռնելով միայն համապատասխան URL-ը կարող ենք պարբերաբար ստանալ screenshot-եր, որոնք ցույց կտան, թե ինչպիսի տեսք ունի կայքը տվյալ browser-ի օգտագործման դեպքում։

API Testing գործիքներ
API testing-ը հաստատում է, որ API-ը համապատասխանում է բոլոր սպասումներին՝ ծրագրի ֆունկցիոնալություն,կատարողականություն,անվտանգություն, հուսալիություն։
Այս գործընթացը հաճախ ներառում է մի քանի անգամ նույն API call-երի գործարկում, որոնք կարող են ժամանակատար լինել: API- ի թեստավորումն օգնում է թեստավորողներին արագացնել այս գործընթացը ՝ պահպանելով և կատարելով հաճախակի իրականացվող API call-եր և script-եր։

SoapUI -ն օգնում է թեստավորողներին փորձարկել API-երն ավելի արդյունավետ կերպով։ SoapUI-ի միջոցով հնարավոր է իրականացնել API load testing, API functional testing, և API performance testing։
Postman -ը հիանալի գործիք է թեստավորման նպատակով API հարցումներ ստեղծելու և պահպանելու համար։ Այս հարցումները կարող են կատարվել ձեռքով կամ հաջորդականությամբ գործարկվել ավտոմատացված ձևով:
REST Assured -ը համարվում է java library, որն օգնում է արագ կերպով հաստատել/վավերացնել RESTful API endpoint-երը։


Screen Capture Tools
Թեստավորողների կողմից գտնված bug-ը շատ հաճախ կարող է լինել այնպիսի կոսմետիկ թերություն, որը դժվար (գուցե նաև անհնար) կլինի նկարագրել միայն գրավոր ձևով՝ քայլերի հերթականությունը նշելով, նման դեպքերում օգնության են հասնում screen capture գործիքները, որոնք հատկապես կիրառվում են manual testing-ի ընթացքում։

CloudApp -ը գործիք է, որը թույլ է տալիս իրականացնել screen recording, screenshot creation, animation .gif generation: Օգտագործելով այս գործիքը թեստավորողը կարող է որսալ այն ամենն ինչ կատարվում է իր էկրանին տվյալ պահին և ցանկացած պահի կիսվել գործընկերների հետ այդ նյութերով։
Loom -ն ինչպես CloudApp-ն հնարավորություն է տալիս ստանալ նկարներ, վիդեոներ տվյալ պահին էկրանի պատկերով։
Skitch -ը հնարավորություն է տալիս արագորեն նկարահանել էկրանի պատկերը և մեկնաբանել դրանք ՝ լրացուցիչ համատեքստում գտնելու համար:

Email Testing Tools
Email testing-ը հաճախ անտեսված, բայց չափազանց կարևոր քայլ է, համոզվելու համար,որ ուղարկված նամակները գործում են ճիշտ և ունեն պատշաճ տեսք/կառուցվածք։

Litmus -ը manual testing-ի գործիք է, որը թույլ է տալիս թեստավորողներին դիտել, թե ինչ տեսքով են իրենց նամակները մատուցվում հասցեատերերին։
Mailtrap -ը manual testing-ի մեկ այլ գործիք է, որը շատ սիրված է թեստավորողների կողմից։ Mailtrap-ն իրականացնում է իրական SMTP server-ի աշխատանք և կանխում է թեստային նամակների տեղակայումը իրական օգտատերերի inbox-ում, անգամ պահատմամբ։
Email on Acid – Email on Acid-ն էլ․ փոստի օպտիմալացման բազմակողմանի ծառայություն է, որը ներառում է՝ campaign analysis և cross-client testing:

Բովանդակություն