Երկ, մայիսի 24, 2021

8 րոպե

Գործիքներ՝ ավտոմատացված թեստավորման համար

 

Automation Testing-ը կամ Test Automation-ը հատուկ գործիքների, սցենարների և ծրագրակազմի օգտագործմամբ նախապես որոշված գործողությունները կրկնելու միջոցով test case-երի իրագործման գործընթացն է:
Ամբողջական test suite-ի ավտոմատացումից հետո մարդու կողմից որևէ միջամտություն այլևս չի պահանջվում, այսպիսով՝ ձեռքով իրականացվող թեստերի քանակը կրճատվում է, բայց նույնիսկ այս դեպքում manual testing-ն ընդհանրապես չի բացառվում:

 

Automation Testing Approaches(frameworks)

 

Նախքան ամենատարածված և գործածվող Automation Testing-ի գործիքների ցանկին անցնելը հասկանանք, թե ինչ հիմնական Automation Testing framework-եր գոյություն ունեն․

Data Driven Automation Framework
Data-driven framework-ն առանձնացնում է test data-ն script-ից։ Աշխատելով data-driven test framework-ի հետ թեստավորողը կկարողանա պահել և մուտքագրել input/ output պարամետրերը տվյալների արտաքին աղբյուրից։
Keyword Driven Automation Framework
Keyword-driven framework-ի դեպքում թեստավորվող ծրագրի յուրաքանչյուր ֆունկցիա ներկայացված է աղյուսակում՝ հաջորդականությամբ դասավորված մի շարք հրահանգների հետ,նախատեսված յուրաքանչյուր իրականացվող թեստի համար։

 

Modular Automation Framework
Աշխատելով modular framework-ի հետ թեստավորողը թեստավորման ենթակա ծրագիրը պետք է բաժանի առանձին միավորների, գործառույթների կամ բաժինների, որոնցից յուրաքանչյուրը կթեստավորվի անհատապես: Ամբողջական ծրագիրը մոդուլների բաժանելուց հետո յուրաքանչյուր մասի համար ստեղծվում են թեստային սցենարներ և այնուհետև միավորվում հիերարխիկ ոճով՝ ավելի մեծ թեստեր ստանալու համար: Modular framework-ի օգտագործման հիմնական ռազմավարությունը աբստրակցիոն շերտի կառուցումն է, որպեսզի առանձին բաժիններում կատարված ցանկացած փոփոխություն չազդի հիմնական մոդուլի գործունեության վրա:

Library Architecture Testing Framework
Library architecture framework-ը հիմնված է modular framework-ի վրա,սակայն ունի որոշ առավելություններ,որոնց մասին պետք է խոսել։ Թեստավորման ենթակա ծրագիրը մաասերի բաժանելուց բացի, այս դեպքում նմանատիպ մասերը հայտնաբերվում և հետագայում միացվում են իրար։

Linear Automation Framework
Linear test automation framework-ի դեպքում չկա կոդ գրելու անհրաժեշտություն, քանզի բոլոր քայլերը գրվում են հաջորդական հերթականությամբ:

Hybrid Automation Framework
Ինչպես անունն է հուշում, hybrid framework-ը արդեն թվարկված ցանկացած մի քանի framework-ի համադրություն է, որը կատարվում է որոշների առավելություններն օգտագործելու և որոշների թերությունները քողարկելու նպատակով:

 

Automated Testing Tools/Frameworks

 

Selenium WebDriver - Ըստ “Test Automation Landscape in 2020 Report” -ի հարցվածների 54%-ը նշել է Selenium-ը որպես automation testing-ի իրականացման համար օգտագործվող հիմնական գործիք։ Selenium-ը browser-based կայքերի ավտոմատացման համար օգտագործվող open-source գործիք է։ Իրականում Selenium-ն ինքնուրույն գործածվող գործիք չէ, այն API է, որը մեզ հնարավորություն է տալիս գրել թեստեր ՝ օգտագործելով ծրագրավորման լեզուների մեծ մասը։
Selenium-ը առաջարկում է ճկունություն ծրագրավորողներին և թեստավորողներին, ովքեր ունեն փորձ և հմտություններ ծրագրավորման ոլորտում։ Այսինքն՝ Selenium-ն արդյունավետ օգտագործելու համար օգտվողները պետք է ունենան ծրագրավորման որոշ գիտելիքներ և պետք է պատրաստ լինեն բավականաչափ ժամանակ հատկացնել ավտոմատացման համակարգեր և գրադարաններ ստեղծելու համար:

Cypress-ը լինելով developer-centric test automation framework կենտրոնանում է test-driven development (TDD) -ի վրա։ Cypress-ի նախագծման սկզբունքներից մեկն այն է, որ այն կարողանա միասին հավաքել և վերախմբավորել ամեն բան, որպեսզի թեստավորման գործընթացը ամբողջական և պարզ լինի: Այս մոտեցումն ավելի նշանակալի արդյունքներ է տալիս, քանի որ այն հեշտությամբ կարող է հասկանալ բրաուզերի ներսում և դրսում տեղի ունեցող ամեն ինչ։ Այն նաև հնարավորություն է տալիս անմիջական հասանելիություն ունենալ յուրաքանչյուր օբյեկտի ՝ առանց օբյեկտի սերիալիզացիայի կամ արձանագրությունների հետ գործ ունենալու պահանջի:

Webdriver IO -ն open-source test automation framework է գրված JavaScript-ով և կառուցված nodeJs-ի հիման վրա։ WebdriverIO- ն ունի բազմաթիվ առավելություններ, ինչպիսիք են օրինակ ՝ հեշտ տեղադրումը, հասանելիությունը բազմաթիվ հնարավորությունների,համատեղելիությունը այլ գործիքների հետ և այլն։ Այն համարվում է հաջորդ սերնդի test automation framework, որը նախատեսված է desktop-ի և mobile app-երի համար։

Appium-ն open-source automation testing գործիք է mobile, web և hybrid հավելվածների համար (iOS/ Android mobile, Windows desktop): Appium-ը գործում է տարբեր ծրագրավորման լեզուների հետ, ապահովում է cross-platform թեստավորում։
Լինելով առաջատար test automation գործիքներից մեկը՝ Appium-ը փորձում է լինել ստանդարտ mobile testing-ում, այնպես, ինչպես Selenium WebDriver-ն է browser-based automation-ի դեպքում:

Golem-ն ամբողջական automation testing գործիք և framework է, որը միևնույն ժամանակ կարող է օգտագործվել end-to-end testing-ի իրականացման համար։ Այն ստեղծում է հզոր և կայուն test suite-եր, այն բավականին հեշտ է հասկանալ և սովորել նույնիսկ առանց խորը ծրագրավորման գիտելիքների:
Ունենալով GUI ամբողջական մոդուլ թեստեր գրելու և կատարելու համար, reporting engine և վեբ հաշվետվությունների մոդուլ՝ Golem- ը կարող է օգտագործել Page Object մոդելը, գրել թեստեր տարբեր տվյալների հավաքածուներով , գործարկել թեստեր զուգահեռաբար (նաև հեռակա) և փորձարկել API-եր:
Cucumber-ն open-source Behavior Driven Development (BDD) automated testing գործիք է։ Cucumber-ը թույլ է տալիս մեկնաբանել ծրագրի վարքագիծը պարզ անգլերեն տեքստով `օգտագործելով պարզ քերականություն, որը սահմանված է Gherkin կոչվող լեզվով: Cucumber-ը գրված է Ruby- ով, բայց այն կարող է օգտագործվել նաև այն կոդը թեստավորելու համար, որը գրված է ոչ միայն Ruby- ով այլև այլ ծրագրավորման լեզուներով: Այս դեպքում առավելապես կարևորվում է end-user experience-ը։

Katalon Studio - ն հզոր ու համապարփակ ավտոմատացման լուծում է API-ի, (Soap և RESTful), Web, mobile, և desktop application testing-ի համար։

TestComplete-ը GUI test automation գործիք է Web, mobile, և desktop application testing-ի համար։ Թեստավորողները կարող են օգտագործել JavaScript, VBScript, Python, կամ C++ Script թեստ սքրիպտներ գրելու համար։ TestComplete-ն ունի օբյեկտի ճանաչման մեխանիզմ, որի շնորհիվ կարող է ճշգրտորեն հայտնաբերել օգտագործողի ինտերֆեյսի դինամիկ տարրերը։ Այս գործիքը հատկապես օգտագործվում է այն ծրագրերում, որոնք ունեն դինամիկ և հաճախ փոփոխվող ինտերֆեյս։ Որպես SmartBear- ի արտադրանք, TestComplete- ը կարող է հեշտությամբ ինտեգրվել SmartBear - ի այլ “ապրանքների” հետ։ Այն նաև հեշտորեն ինտեգրվում է այնպիսի գործիքների հետ, ինչպիսիք են CI / CD-ն, թեստի test management-ը, issue tracking-ը, version control-ը, որոնք օգտագործողին ապահովում են թեստավորման ամբողջական ցիկլով։

Ranorex studio -ն “all-in-one” test automation գործիք է iOS և Android-ի համար,որն առաջարկում է մասնագիտացված և համապարփակ լուծումներ Web, mobile, desktop, և API testing-ի համար։ Ranorex- ն ունի UI տարրերի նույնականացման, խմբագրման և կառավարման առաջատար հնարավորություններ: Այն automation testing-ը դարձնում է հեշտ և արագ իր պարզ GUI-ի, record/plaչyback-ի և script generation-ի շնորհիվ։

Test Project-ն աշխարհում առաջին անվճար, cloud-based, community-powered, end-to-end test automation հարթակն է։ Այն թույլ է տալիս հեշտությամբ թեստավորել Web, Android և iOS ծրագրեր։

Բովանդակություն

    Այլ հոդվածներ

    Հնգ, մայիսի 27, 2021

    Որակի ապահովման ներածություն

    Որակի ապահովման մասնագետի հիմնական գործն է գտնել և բարձրաձայնել առկա բոլոր խնդիրների մասին, որպեսզի դրանք ուղղվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։

    Երք, մայիսի 18, 2021

    Գործիքներ՝ ձեռքով թեստավորման համար

    Manual testing-ը հիմնված է բացառապես մարդու կողմից իրականացվող գործողությունների վրա, որի կատարման համար գոյություն ունեն բազմաթիվ գործիքներ։

    Հնգ, մայիսի 27, 2021

    Ինչպե՞ս պատրաստվել QA հարցազրույցի

    Որակի ապահովման մասնագետի հաստիքի համար հարցազրույցի պատրաստվելից ծանոթացեք մեր խորհուրդներին, որոնք կօգնեն լավագույնս ներկայանալ։

    null

    5 րոպե

    Հնգ, մայիսի 27, 2021

    Որակի ապահովման ներածություն

    Որակի ապահովման մասնագետի հիմնական գործն է գտնել և բարձրաձայնել առկա բոլոր խնդիրների մասին, որպեսզի դրանք ուղղվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։

    null

    6 րոպե

    Երք, մայիսի 18, 2021

    Գործիքներ՝ ձեռքով թեստավորման համար

    Manual testing-ը հիմնված է բացառապես մարդու կողմից իրականացվող գործողությունների վրա, որի կատարման համար գոյություն ունեն բազմաթիվ գործիքներ։

    null

    8 րոպե

    Հնգ, մայիսի 27, 2021

    Ինչպե՞ս պատրաստվել QA հարցազրույցի

    Որակի ապահովման մասնագետի հաստիքի համար հարցազրույցի պատրաստվելից ծանոթացեք մեր խորհուրդներին, որոնք կօգնեն լավագույնս ներկայանալ։

    Հնգ, մայիսի 27, 2021

    Որակի ապահովման ներածություն

    Որակի ապահովման մասնագետի հիմնական գործն է գտնել և բարձրաձայնել առկա բոլոր խնդիրների մասին, որպեսզի դրանք ուղղվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։

    Երք, մայիսի 18, 2021

    Գործիքներ՝ ձեռքով թեստավորման համար

    Manual testing-ը հիմնված է բացառապես մարդու կողմից իրականացվող գործողությունների վրա, որի կատարման համար գոյություն ունեն բազմաթիվ գործիքներ։

    Հնգ, մայիսի 27, 2021

    Ինչպե՞ս պատրաստվել QA հարցազրույցի

    Որակի ապահովման մասնագետի հաստիքի համար հարցազրույցի պատրաստվելից ծանոթացեք մեր խորհուրդներին, որոնք կօգնեն լավագույնս ներկայանալ։

    null

    5 րոպե

    Հնգ, մայիսի 27, 2021

    Որակի ապահովման ներածություն

    Որակի ապահովման մասնագետի հիմնական գործն է գտնել և բարձրաձայնել առկա բոլոր խնդիրների մասին, որպեսզի դրանք ուղղվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։

    null

    6 րոպե

    Երք, մայիսի 18, 2021

    Գործիքներ՝ ձեռքով թեստավորման համար

    Manual testing-ը հիմնված է բացառապես մարդու կողմից իրականացվող գործողությունների վրա, որի կատարման համար գոյություն ունեն բազմաթիվ գործիքներ։

    null

    8 րոպե

    Հնգ, մայիսի 27, 2021

    Ինչպե՞ս պատրաստվել QA հարցազրույցի

    Որակի ապահովման մասնագետի հաստիքի համար հարցազրույցի պատրաստվելից ծանոթացեք մեր խորհուրդներին, որոնք կօգնեն լավագույնս ներկայանալ։