Ուրբ, փետրվարի 4, 2022
14 րոպե
Տարիների ընթացքում Որակի ապահովման/թեստավորման մեծապես փոխվում և զարգանում է։Առաջ են գալիս նոր աշխատանքային տեխնիկաներ և մոտեցումներ, որոնք կարճ ժամանակում ընդունվում են QA ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից՝ ժամանակին համընթաց քայլելու և մրցունակ մնալու համար:
Թեստավորման այդ միտումներից կարելի է նշել կիբերանվտանգության թեստավորում, առանց կոդի ավտոմատացման թեստավորումը, Big Data թեստավորում, բլոկչեյն թեստավորում, անվտանգության թեստավորում, խաղերի թեստավորում, AR/VR սարքավորումների թեստավորում։
Այժմ եկեք ծանոթանանք յուրաքանչյուրի հետ փոքր ինչ մանրամասն։
Մենք, գործելով այս ոլորտում արդեն տարիներ, պատրաստ ենք կիսել ձեզ հետ մեր ունեցած գիտելիքներն ու փորձը։
Կիբերանվտանգությունը, որը նաև կոչվում է ՏՏ անվտանգություն, հիմնական գործող համակարգերը և խոցելի տեղեկատվությունը ցանկացած տեսակի հարձակումներից (հակինգից) պաշտպանելու գործընթացն է:
Ամբողջական կիբերանվտանգության ապահովումը նշանակում է ունենալ անվտանգության ռազմավարություն, որն ի վիճակի կլինի ծածկել հետևյալ բոլոր շերտերը.
- Կրիտիկական ենթակառուցվածքի անվտանգություն,
- Ցանցի անվտանգություն,
- Հավելվածի անվտանգություն,
- Ամպային անվտանգություն,
- Տեղեկատվական անվտանգություն,
- Վերջնական օգտագործողի կրթություն,
- Աղետների վերականգնում
Կիբեր սպառնալիքների տեսակները`
Ընդհանուր առմամբ, կիբեր սպառնալիքները կարելի է դասակարգել հետևյալ կերպ`
Ընդհանուր կիբեր հարձակումներ`
Կասկած չկա, որ կիբերանվտանգության թեստավորումը կարևոր է: Որովհետև նույնիսկ եթե դու փոքր կամ միջին բիզնես ես, դու հարձակման ենթարկվելու նույն ռիսկն ունես, ինչ մյուս ավելի մեծ և հզոր ընկերությունները: Կիբերանվտանգության թեստավորումը մեզ թույլ է տալիս հասկանալ, թե հատկապես որտեղ ենք մենք խոցելի, և ինչպիսի գործողությունների կարիք ունենք՝ նվազեցնելու մեր կիբերանվտանգության հետ կապված ցանկացած ռիսկ, Այսպիսով, հնարավոր հարձակումներին սպասելու և հետո դրանց դեմ պայքարելու փոխարեն ավելի լավ է լինել պորակտիվ և խուսափել բոլոր հնարավոր բացասական սցենարներից:
Լինել պրոկատիվ նշանակում է թեստավորման պարբերաբար իրականացում և հետևողականություն։
Կարող ենք նշել կիբերանվտանգության թեստավորման 2 հիմնական ձև՝
Մեր օրերում ավտոմատացված թեստավորման աշխարհում շատ ընկերություններ օգտագործում են գործիքների,որոնք չեն պահանջում կոդի իմացություն, կամ՝ մինիմալ իմացությունն անգամ բավարրա է: Այստեղ մենք բախվում ենք հետևյալ տերմիններին՝ low-code, no-code և codeless:
Իրականում բոլոր այս տերմինները բացատրում են միևնույն գաղափարը՝ առանց կոդի ավտոմատացված թեստավորում
Դա նշանակում է գործ ունենալ այնպիսի գործիքների հետ, որոնք օգտատերերին թույլ կտան ստեղծել և իրականացնել թեստավորում առանց որևէ կոդի: Այս մոտեցումը թեստավորողներին թույլ կտա ստեղծել թեստեր տեսողական մակարդակի վրա՝ հիմնվելով բիզնեսի ցանկացած տեսակի տրամաբանության վրա, ինչը ծրագրային ապահովման թեստավորման գործընթացը կդարձնի շատ ավելի մատչելի և հեշտ նրանց համար, ովքեր չունեն կոդավորման հմտություններ:
Վերջիվերջո թեստավորողները և QA ինժեներները ծրագրավորողներ ՉԵՆ, և նրանք պարտավոր չեն կոդավորել այնքան լավ, որքան ծրագրավորողները:
Իսկ որո՞նք են առանց կոդերի ավտոմատացված թեստավորման հիմնական առավելությունները:
Big Data Testing-ը կարող է սահմանվել որպես Big Data Applications-ի պատշաճ ֆունկցիոնալությունը ստուգելու և վավերացնելու գործընթաց:
Big-Data-ն իր համբավը ձեռք է բերում տվյալների բազմաթիվ ձևաչափերի մշակման մեջ իր գերազանցության շնորհիվ, որոնք ավանդական տվյալների մշակման միավորները չեն կարողանում մշակել: Տվյալների ձևաչափերը, որոնք big data-ն կարող է մշակել, հետևյալն են`
Բլոկչեյնը ծրագրային ճարտարապետություն է, որը ժամանակակից աշխարհում ունի արագ տեմպերով աճելու և նորանոր հարթակներում հաստատվելու մեծ ներուժ:
Ժամանակի ընթացքում, բլոկչեյն համակարգերի շարունակական զարգացմանը զուգահեռ մենք բախվում ենք որակի հետ կապված խնդիրների:
Այսպիսով, բլոկչեյնի թեստավորումը անխուսափելի գարծընթաց է, որը պահանջում է մեծ ուշադրություն և ռեսուրսներ:
Բլոկչեյնի ֆունկցիոնալության թեստավորում կատարելիս կարևոր է կենտրոնանալ հետևյալ կետերի վրա`
Ի՞նչ է խաղերի թեստավորումը:
Game Testing-ը ծրագրային ապահովման թեստավորման գործընթաց է, որն իրականացվում է տեսախաղերի թեստավորում և որակի վերահսկում ապահովելու համար: Խաղի թեստավորման հիմնական նպատակն է բացահայտել և բացահայտել տեսախաղի հնարավոր թերություններն ու սխալները և այդպիսով բարելավել դրա որակն ու կայունությունը: Խաղի թեստավորումը ինենից ներկայացնում է խաղի մշակման գործընթացի մի քայլ, որն միտված է հասնելու այն կետին,որի դեպքում կկարողանանք վստահերեն ասել, որ տարածվող տեսախաղը գրեթե (քանի որ գործնականում անհնար է անթերի, առանց բագերի արտադրանք ստեղծել) անթերի է։
Խաղերի թեստավորում VS Ծրագրային ապահովման թեստավորում
1. Խաղի թեստավորումը բարդ է․ հեշտ չէ լինել խաղերի փորձարկող, քանի որ այն ունի շատ բարդություններ: Որակ ապահովելու համար Խաղի թեստավորումը պահանջում է ավելի շատ կենտրոնացում, աշխատասիրություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ:
2. Ծրագրային ապահովման թեստավորումը պահանջում է ավտոմատացում. ի տարբերություն խաղի թեստավորման, որն ակնկալում է հիմնականում ձեռքով աշխատանք, ծրագրային ապահովման փորձարկման դեպքերն օգտագործում են նաև որոշ գործընթացների ավտոմատացում:
3. Խաղի թեստավորման նախագծերում ներգրավված են ավելի շատ թիմեր. Ծրագրային ապահովման թեստավորման նախագծերը կարող են օգտագործել ավելի քիչ մարդկային ռեսուրսներ, քանի որ գործողությունների մեծ մասը կարող է ավտոմատացվել: Բացի այդ, ծրագրային ապահովման թեստավորողը կարող է միաժամանակ ներգրավված լինել բազմաթիվ նախագծերում:
4. Ավելի շատ թիմային աշխատանք ծրագրային ապահովման թեստավորման նախագծերում. Եթե համեմատենք Ծրագրային ապահովման և խաղերի փորձարկման գործընթացները, ապա առաջին դեպքում ակնհայտորեն ավելի շատ թիմային աշխատանք կա, քան երկրորդում: Սովորաբար, ծրագրային ապահովման փորձարկողները աշխատում են թիմում, սերտորեն համագործակցելով միմյանց հետ՝ ակնկալվող արդյունքներ ստանալու համար: Մինչդեռ խաղերի փորձարկողների համար այլ թիմակիցների հետ այդքան շփվելու կարիք չկա:
Խաղերի թեստավորման հիմական մոտեցումները՝
Համակցված թեստավորում
Այս մոտեցումն իրենից ենթադրում է փորձարարական նախագծման մեթոդ, որն օգտագործվում է առևտրային ծրագրերի թեստավորման համար: Համակցված թեստավորման իրականացումը խաղի թեստավորման մեջ մեծացնում է թեստավորման ընդհանուր արդյունավետությունը, ապահովում է ավելի լավ որակ, նվազեցնում ծախսերը։
“Clean Room” թեստավորում
Սա ծրագրային ապահովման մշակման ընթացակարգ է, որն իրականացվում է խաղերի ծրագրային ապահովման նախագծման համար՝ հուսալիության կայուն մակարդակով:
Ֆունկցիոնալության թեստավորում
Թեստավորամն այս մոտեցման գլխավոր նպատակն է գտնել ծրագրային ապահովման բոլոր այն թերություններն ու խնդիրները, որոնք կարող են որոշակիորեն ազդել (բացասաբար) օգտատիրոջ վարքագծի վրա ։
Համատեղելիության թեստավորում
Այստեղ կարևոր է հասկանալ՝ արդյոք ծրագիրն անխաբան է գործում գրաֆիկական, տեխնիկական և ծրագրային առումներով։
“Tree” թեստավորում
Այն որոշ դեպքերում նույնացվում է օգտագործելիության թեստավորման հետ։
“Regression” թեստավորում
Այս դեպքում վերաթեստավորվում են ծրագրային ապահովման այն հատվախները, որոնք անփոփոխ են։ Թեստավորման այս տեսակի նպատակն է համոզվել, որ կատարված նոր փոփոխությունները ոչ մի կերպ չեն ազդել արդեն գործող հատվածների վրա և որ ամեն բան գործում է ինչպես հարկն է։
“Ad hoc” թեստավորում
Այս դեպքում թեստավորոցները պատահականորեն թեստավորում են ծրագրային ապահովման կամայական մասեր՝ առանց որևէ ընթացակարգի կամ փաստաթղթավորման։
“Load” թեստավորում
Նպատակն է պարզել՝ արդյոք ծրագրային ապահովումն ի վիճակի է պատշաճ կերպով գործել իրական ժամանակյա մեծ ծանրաբեռնվածության պայմաններում։
“Play ” թեստավորում
Այս դեպքում խաղը թեստավորվում է անմիջապես խաղալու միջոցով։
Շեշտը դրվում է ոչ ֆունկցիոնալ գործոնների վրա, ինչպիսիք են օրինակ՝ խաղի դժվարության աստիճանը, փուլերը, հաշվիկշիռը և այլն։
Ընդլայնված իրականությունը (AR) և վիրտուալ իրականությունը (VR) «կամուրջ» է թվային և ֆիզիկական աշխարհները միջև։
AR/VR-ի շնորհիվ մենք կարող ենք տեսողականորեն ստանալ ցանկացած տեղեկատվություն և բովանդակություն այնպես, ինչպես իրական աշխարհում:
AR-ն անմիջապես ընդլայնում է այն ուղիները, որոնց միջոցով մեր սարքերը կարող են օգնել մեզ առօրյա գործունեության մեջ, ինչպիսիք են տեղեկատվության որոնումը, գնումները և այլն:
Իսկ VR-ն մեզ թույլ է տալիս զգալ, թե ինչ է նշանակում գնալ ցանկացած վայր վիրտուալ կերպով, օրինակ՝ մոտակա խաչմերուկից մինչև ցանկացած այլ մոլորակ:
Ինչու՞ մեզ պետք է AR/VR թեստավորում:
Նախևառաջ, մենք պետք է համոզվենք, որ AR & VR տեխնոլոգիան գործում է պատշաճ կերպով:
Ar/VR թեստավորումն իրականացվում է նաև օգտատերերի խոցելի տվյալները ցանկացած հնարավոր կիբերհարձակումից պաշտպանելու համար:
Եվ վերջապես, թեստավորումն օգնում է հասկանալ արտադրանքի բոլոր ուժեղ և թույլ կողմերը և օգնում է հեշտությամբ գտնել այն հատվածները, որոնք պետք է բարելավվեն:
Ինչպես տեսնում ենք, ներկայիս IT ոլորտում մրցունակ և պահանջված լինելու համար որակի ապահովման ծառայություններով զբաղվող ընկերությունները պետք է լինեն մաքսիմալ ճկուն՝ ժամանակի հետ համահունչ քայլելու և լարված մրցակցության պայմաններում աճելու ու զարգալաու համար։
Տեսվանը կարող է վստահաբար համարվել ճկուն և մրցունակ ընկերություն, քանզի մենք բաց ենք ցանկացած նոր մոտեցման և տենդենցի։ Մեր մասնագետները հեշտությամբ են ինտեգրվում թեստավորաման նոր գործիքների և մոտեցումների հետ։