Հնգ, ապրիլի 4, 2024

5 րոպե

Մոբայլ հավելվածների թեստավորման զարգացումը



Մոբայլ հավելվածները մեր առօրյայի անբաժանելի և կարևոր մասն են կազմում։ Դրանք օգնության են հասնում ամենատարբեր պահերին, անկախ նրանից, թե ինչ նպատակով են օգտագործվում․ ընկերների հետ զրուցելու՞, թե բիզնեսի զարգացման ճանապարհին օգնելու համար։ Բայց չմոռանանք նաև այս հավելվածների անխափան և սահուն աշխատանքի մասին, որի ապահովումը ևս կարևորագույն գործոն է հանդիսանում դրանց հաջողության ճանապարհին։


Ինչպե՞ս սկսվեց մոբայլ հավելվածների թեստավորման ուղին


Սկզբնական շրջանում, եթե հիշում եք, ամեն ինչ կատարվում էր ձեռքով՝ manual եղանակով, երբ մասնագետները փորձարկում էին հավելավածները տարբեր սարքերի վրա տարատեսակ manual եղանակներով։ Սակայն տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ թեստավորման մեթոդները նույնպես զարգացան: Մասնագետները սկսեցին օգտագործել տարբեր ավտոմատացումներ և համապատասխան գործիքներ՝ թեստավորման ընթացքն արագացնելու և, ի վերջո, օգտատերերին ավելի որակյալ հավելվածներ մատակարարելու համար:


Ավտոմատացված թեստավորման ֆրեյմվորքերը


Մոբայլ հավելվածների թեստավորման սուրպեր հերոսները՝ ավտոմատացված թեստավորման ֆրեյմվորքերը, ինչպիսիք են Appium-ը, Espresso-ն, XCTest-ը և UI Automator-ը, կարգի բերեցին քաոսը՝ տրամադրելով ծրագրավորողներին և թեստավորողներին այն գործիքները, որոնք անհրաժեշտ էին անընդհատ ընդլայնվող տեխնոլոգիական ոլորտում առաջ շարժվելու համար: Ձեռքի տակ ունենալով ստանդարտացված ֆրեյմվորքեր՝ թեստավորողները կարող են հեշտությամբ գրել սկրիպտներ, կատարել թեստեր և վավերացնել հավելվածների գործառույթները սարքերում ու տաբեր հարթակներում:


Նոր դարաշրջան. AI-ի վրա հիմնված թեստավորում


Ավտոմատացումից հետո, երբ թվում էր, թե այլևս ոչինչ մոտակա տասնամյակում չի կարող ավելի հեշտացնել թեստավորման ընթացքը կամ օգնել մասնագետներին, ի հայտ եկավ արհեստական բանականությունը՝ ևս մեկ անգամ հեղափոխելով մոբայլ հավելվածների թեստավորումը: AI-ով աշխատող թեստավորման գործիքները ստեղծեցին նոր մակարդակ՝ ավտոմատ կերպով ստեղծելով թեստ case-եր, առաջնահերթություն տալով ռիսկի գործոնների վրա հիմնված թեստերին և նույնիսկ կանխատեսելով հնարավոր խնդիրները՝ նախքան դրանց առաջանալը: 


Ինչպիսի՞ն կլինի մոբայլ հավելվածների թեստավորման ապագան


Հնարավորություններն անսահման են, քանի որ մենք կանգնած ենք մոբայլ հավելվածների թեստավորման նոր դարաշրջանի շեմին: AI-ի վրա հիմնված թեստավորման առաջընթացից մինչև վիրտուալ և ընդլայնված իրականության թեստավորման ինտեգրում, ապագան նորարարության և աճի հետաքրքիր հնարավորություններ ունի: Բայց մի բան հստակ է՝ այս անընդհատ փոփոխվող ոլորտում հաջողության հասնելու համար պետք է մնալ ճկուն, հարմարվող և միշտ պատրաստ փոփոխություններն ընդունելու:


Մոբայլ հավելվածների թեստավորման էվոլյուցիան եղել է վերափոխման և աճի ճանապարհորդություն: Manual թեստավորումից մինչև ավտոմատացում և արհեստական բանականության հիման վրա աշխատող փորձարկում, մենք երկար ճանապարհ ենք անցել, բայց այս ուղին դեռ շատ հեռու է ավարտվելուց:


Տեսվանցիների համար կարևոր է նորարարություններին հետևելը, շարունակ կրթվելն ու նորը սովորելը օգտատերերին որակյալ պրոդուկտներ ներկայացնելու համար։ 


Եկեք միասին համագործակցենք և կերտենք մոբայլ հավելվածների թեստավորման ապագան:


Բովանդակություն