Հնգ, մարտի 7, 2024
5 րոպե
Ժամանակակից արագ զարգացող թվային աշխարհում ծրագրային ապահովման մշակման նախագծերը բախվում են մի շարք խնդիրների․ մատակարարել բարձրորակ արտադրանք սեղմ ժամկետներում և սահմանափակ ռեսուրսներով: Նման մրցակցային միջավայրում կազմակերպությունները պետք է որոնեն նորարարական ռազմավարություններ՝ իրենց development-ի գործընթացները պարզեցնելու համար՝ միաժամանակ շեշտը դնելով որակի ապահովման վրա: Այստեղ կարևոր մոտեցումներից մեկը QA Outsourcing-ն է, որն առաջարկում է բազմաթիվ առավելություններ ծրագրային ապահովման մշակման նախագծերի համար:
Այն ներառում է համագործակցություն մասնագիտացված թեստավորման ծառայություններ մատուցող ընկերությունների հետ՝ Software Development Life Cycle-ի ընթացքում տարբեր թեստային գործողություններ իրականացնելու համար: Functional և regression թեստավորումից մինչև performance և security թեստավորում, QA outsourcing-ն առաջարկում է մի շարք առավելություններ, որոնք կարող են զգալիորեն բարձրացնել ծրագրային ապահովման մշակման նախագծերի արդյունավետությունը։
Համագործակցություն մասնագիտացված թիմերի հետ
QA outsourcing-ի ամենակարևոր առավելություններից մեկը տարբեր ոլորտներում և տեխնոլոգիաներում համապատասխան աշխատանքային փորձ ունեցող թեստավորողների հետ համագործակցությունն է: Սա հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կերպով բացահայտել հնարավոր խնդիրները, կիրառել լավագույն փորձը և ապահովել համապարփակ test coverage՝ ի վերջո բարձրացնելով ծրագրային ապահովման արտադրանքի որակը:
Ծախսերի արդյունավետություն և ռեսուրսների օպտիմալացում
Որակի ապահովման աութսորս ծառայություններն առաջարկում են նաև այլ առավելություններ, թույլ տալով կազմակերպություններին օգտագործել արտաքին ռեսուրսներ, առանց տարբեր ենթակառուցվածքների, գործիքների և անձնակազմի զգալի ներդրումների անհրաժեշտության: Ներքին QA թիմ ունենալու փոխարեն աութսորսինգը տալիս է ավելի լայնածավալ և ճկուն լուծում: Կազմակերպությունները կարող են ներգրավել QA մասնագետներին՝ համապատասխանեցնելով առկա ռեսուրսները ծրագրի պահանջներին, դրանով իսկ օպտիմալացնելով հնարավոր ծախսերը և առավելագույնի հասցնելով ակնկալվող որակյալ արդյունքը:
Կենտրոնացում հիմնական գործառույթների վրա
Օգտվելով որակի ապահովման աութսորս ծառայություններից՝ կազմակերպությունները կարող են կենտրոնացնել իրենց ներքին ռեսուրսները և փորձը հիմնական բիզնես գործունեության և ռազմավարական նախաձեռնությունների վրա: Թեստավորման առաջադրանքների համար շատ ժամանակ և ռեսուրսներ հատկացնելու փոխարեն՝ ներքին թիմերը կարող են կենտրոնանալ նորարարության, արտադրանքի զարգացման և հաճախորդների ներգրավման վրա՝ խթանելով բիզնեսի աճը և մրցունակությունը:
Ընդարձակություն և ճկունություն
QA Outsourcing-ը կազմակերպություններին տալիս է ազատություն՝ հարմարեցնելու իրենց թեստավրման ռեսուրսները՝ համաձայն պրոյեկտի պահանջների և ժամկետների: Անկախ նրանից, թե մասնագետները գործ ունեն խիտ ժամանակացույցի, ծանրաբեռնվածության կամ թեստավորման հատուկ հմտությունների հետ, միևնույն է, կարող են հեշտությամբ հարմարվել՝ աշխատելով արտաքին գործընկերների հետ: Այս ճկունությունը երաշխավորում է, որ թեստավորումը համապատասխանում է պրոյեկտի կարիքներին՝ կանխելով ցանկացած խոչընդոտ, որը կարող է դանդաղեցնել առաջընթացը:
Որակի ապահովման աութսորս ծառայությունները արժեքավոր հնարավորություն են տալիս կազմակերպություններին պարզեցնելու իրենց ծրագրային ապահովման մշակման պրակտիկան: Օգտվելով արտաքին փորձից, արդյունավետորեն կառավարելով ռեսուրսները և արագացնելով արտադրանքի թողարկումը՝ ընկերությունները կարող են բարելավել իրենց մրցակցային դիրքը և արագորեն շուկա դուրս բերել բարձրորակ ապրանքներ:
Ահա այստեղ ձեզ օգնության կհասնի Tesvan-ը ։) Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր բիզնեսի հաջողության բանալին որակն է, ուստի մենք կապահովենք որակի նոր մակարդակ ձեր պրոդուկտների և ծառայությունների համար՝ տանելով դրանք դեպի հաջողություն։