Հնգ, նոյեմբերի 4, 2021

6 րոպե

Outsourcing VS Outstaffing


Ներկայումս շատ ու շատ ընկերություններ իրենց գործունեության ընթացքում հասնում են այն փուլին, երբ անհարժեշտություն է դառնում վարձել հեռավար աշխատակիցների աշխատանքային գործընթացն անխափան պահելու, և արդյունավետությունը բարձրացնելու համար։

Նման դեպքում աութսորսինգը կամ աութսթաֆինգը ընկերության համար իդեալական տարբերակ կլինի իր սպասելիքները բավարարելու համար՝ կախված հիմնական նպատակներից և բիզնեսի տեսակից:
Բայց ինչպես ընտրել ճիշտը տարբերակը: Դրա համար պետք է նախ հասկանալ “Outsourcing” և “Outstaffing” ծառայությունների տարբերությունը։

Երբ մենք խոսում ենք աութսորսինգի մասին, մենք հասկանում ենք, որ ծառայություն մատուցողը սովորաբար աշխատում է նախագծի վրա հիմնված բիզնես մոդելով: Սա նշանակում է, որ հաճախորդ ընկերությունը վստահում է աութսորսինգ ընկերությանը ողջ նախագիծը A-ից մինչև Z: Հաճախորդ ընկերությունը հազվադեպ է միջամտում թիմի աշխատանքային գործընթացին, և աութսորսինգ ընկերությունն անկախ է աշխատանքային գործընթացի կառավարելու հարցում:


Աութսթաֆինգը հեռավար աշխատանքի իրականացման մի մոդել է, որի հիմքում ընկած է հայեցակարգ, ըստ որի ընկերությունն ունի մասնագետների առանձնացված թիմ, որոնք աշխատանքի են ընդունվում հատուկ կարիքների և պահանջների հիման վրա: Նման դեպքում թիմը կենտրոնացած է միայն համապատասխան նախագծի վրա և գործում է աութսթաֆ ընկերության գրասենյակից, որտեղ առկա են անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցներն աշխատանքն իրականացնելու համար։
Outstaffing ընկերությունը տրամադրում է որակյալ ռեսուրսներ և ստեղծում է անհրաժեշտ հարմարավետություն և արդյունավետ միջավայր վարձու մասնագետների/թիմի համար:


Աութսորսինգ/աութսթաֆինգ ծառայությունների հիմնական առավելությունները



  1. Ծախսերի արդյունավետ կառավարում
  2. Բարձր մասնագիտացված թիմ
  3. Առաջարկվող բարձր որակ
  4. Հստակ և խիստ ժամկետներ



Ի՞նչ է QA աութսորսինգը


Ինչպես ասացինք, ժամանակակից աշխարհում շատ հաճախ ենք լսում «աութսորսինգ» եզրույթը, և մենք տվեցինք այդ տերմինի սահմանումը։
Այսպիսով, երբ աշխատանքը հանձնարարվում է արտաքին ընկերությանը՝ ներքին հիմնական թիմի կողմից իրականացվելու փոխարեն, այս գործընթացը կոչվում է QA Outsourcing:
Մեր օրերում QA/ Ծրագրային ապահովման թեստավորումն այն ոլորտներից է, որտեղ աութսորսինգ ծառայությունները մեծապես նախընտրելի են:


Ինչ է QA outstaffing-ը


Ծրագրային ապահովման աութսթաֆինգը որոշ առումներով մոտ է աութսորսինգին, քանի որ ընկերությունները վարձում են մասնագետների/թեստավորողների իրենց ընկերությունից դուրս: Այսպիսով, ընտրելով կադրային ծառայությունները, թիմերը վարձում են անհատական թեստավորողներ կամ թեստավորման թիմեր իրենց ընկերությունից դուրս՝ աշխատանքը վարձող ընկերության ղեկավարությամբ կատարելու համար: Այս մոտեցումն հիմնականում ընտրվում է այն ընկերությունների կողմից, որոնք փնտրում են իրենց արտադրանքի թեստավորումն իրականացնելու ավելի արագ և արդյունավետ ուղիներ:


Ինչու՞ ընտրել QA outsourcing/outstaffing ծառայություններ


Յուրաքանչյուր նախագծի իրագործվան համար պահանջում է հմտությունների որոշակի համակցություն, և այդ հմտությունների կատարյալ համադրությունը մեծ մարտահրավեր է գրեթե յուրաքանչյուր կազմակերպության համար:
Օրինակ, կա ընկերություն, որը պահանջում է թեստավորող, որն իրեն կկարողանա լավագույնս դրսևորել թե՛ manual և թե՛ ավտոմատացված թեստավորման մեջ, ինչպես նաև տիրապետի բազմաթիվ ակտուալ գործիքների․․
Այսպիսով, ինչպե՞ս գտնել այդ մասնագետին/թեստավորողին:

Քանի որ շատ կազմակերպություններ թեստավորման ծառայություններ մատուցող ընկերություններ չեն ինքնին, ինչու՞ պետք է ունենան փորձառու թեստավորողներ, մենեջերներ, ինչպես նաև հասանելիություն վերջին գործիքներին ու տեխնոլոգիաներին, որոնք անհրաժեշտ են կազմակերպության տարբեր նախագծերի համապատասխան թեստավորումն իրականացնելու համար:
Կամ ինչո՞ւ պետք է ընկերությունը շարունակի համալրվել թեստավորման վերջին միտումնեով, ներդնելով համաշխարհային լավագույն փորձը և բարձրացնի թեստավորող թիմի արտադրողականությունը արդյունավետ մեթոդոլոգիաներով:
Անկասկած, բավականին թանկ կարժենա նման թիմ ստեղծել ընկերության ներսում և միշտ աշխատել թիմի կատարելագործման և զարգանալու վրա, հատկապես, երբ կազմակերպությունը չունի երկարաժամկետ ծրագրեր, ինչո՞ւ նման ծախսեր թույլ տալ:

Իսկապես, շատ կազմակերպություններ չեն կարող իրենց թույլ տալ թեստավորման թիմ ունենալ, հատկապես այն ստարտափները, որոնք չեն կարող իրենց ուշադրությունը շեղել արտադրանքի մշակման կաևրոր ընթացքից և իրենց ժամանակն ու ջանքերը ներդնել թեստավորողների համար համապատսախան աշխատանքային միջավայր ստեղծելու մեջ։
Այսպիսով, կա 2 տարբերակ.
Տրամադրել զգալի ռեսուրսներ՝ մեծ/փորձառու թեստավորող մասնագետների թիմ ունենալու համար հաճախորդներին բարձրորակ արտադրանք տրամադրելու նպատակով,
կամ՝ ունենալով փոքր և քիչ փորձառու թեստավորողների թիմ՝ ավելի ցածր ծախսերով և առավելագույն ջանքերը կենտրոնացնելով արտադրանքի զարգացման և վաճառքի վրա:

Բայց ակնհայտ է, որ տարբերակներից ոչ մեկը նախընտրելի չէ, քանի որ դա, անշուշտ, կազդի ընկերության ընդհանուր արդյունավետության վրա և բացասական ազդեցություն կունենա, քանի որ կազմակերպությունները չեն կարողանա որակյալ արտադրանք մատուցել հաճախորդին: Նրանք պետք է փոխզիջման գնան որակի հետ, քանի որ չեն կարող ընդունել թեստավորման վերջին տեխնոլոգիաները, տեխնիկան և միտումները
Եվ, հետևաբար, արտադրանքի որակը պահպանելու համար այլ ավելի նախընտրելի տարբերակ չի կարող գտնվել, քան աութսորսինգի/աութսթաֆինգ ծառայությունների ընտրությունը:
Այսպիսով, մենք գտանք լուծումը՝ աութսորսինգ/օութսորսինգ ՈԱ ծառայություններ, որոնք ներկայումս իսկապես տարածված մոտեցումներ են համարվում բազմաթիվ կազմակերպությունների և ընկերությունների շրջանում:

Բովանդակություն