Երկ, հունիսի 21, 2021

8 րոպե

Այլ գործիքներ՝ որակի ապահովման մասնագետի համար

 

 

Բացի թեստավորման համար նախատեսված հիմնական manual և automation գործիքներից կան մի շարք այլ գործիքներ, որոնց տիրապետելը կարող է դիտվել մեծ առավելություն յուրաքանչուր թեստավորողի համար։
Ստորև ներկայացված են այդ գործիքերից որոշները։

 

CI/CD գործիքներ
Azure DevOps-ը “Software as a Service” հարթակ է։ Այն համարվում է առաջատար continuous integration գործիք։
Azure DevOps-ն առաջարկում է մի շարք ծառայություններ, որոնց ընտրությունը կախված է ձեր բիզնեսի առանձնահատկություններից և ձեր անհատական պահանջներից։ Այդ ծառայություններից են՝
Azure Repos, որն ապահովում է Git repository,
Azure Pipeline, որն ապահովում է continuous integration/delivery,
Azure Boards,որն օգնում է իրականացնել աշխատանքի պլանավորումն ու վերահսկումը,
Azure Test Plans, որն առաջարկում է app testing-ի գործիքներ,
Azure Artifacts, որը տրամադրում է լուծումներ package sharing-ի համար։

Jenkins-ն open-source continuous integration գործիք է,որն առավելապես օգտագործվում է job run-ների իրականացման ժամանակ։ Jenkins-ն հայտնի է հատկապես իր առաջարկած plugin-ների մեծ ընտրանիով։ Իր plugin-ների շնորհիվ Jenkins-ը դասվում է թեստավորողների կողմից ամենասիրված գործիքներ շարքին։ Jenkins-ը հնարավորություն է տալիս մասնագետներին ծրագրի build-ն ու թեստավորումն իրականացնել շարունակաբար։

Circle CI-ն continuous integration և continuous delivery ապահովող առաջատար հարթակներից մեկն է։ CircleCI-ն աահովում է արագ job run օգտագործողների համար։
CircleCI-ն հեշտությամբ ինտեգրվում է Git Hub/Bitbucket-ի հետ։ Ամեն անգամ, երբ commit է արվում, CircleCI-ի կողմից նոր pipeline է ստեղծվում։ Այնուհետև pipeline-ը գործարկվում է ավտոմատ կերպով` commit-ը ստուգելու նպատակով և, եթե որևէ խնդիր է հայտնաբերվում, ապա թիմն անմիջապես ծանուցում է ստանում այդ մասին։

Git Lab CI/CD -ը ծրագրերի ինտեգրման բոլոր մեթոդներն (continuous integration, continuous delivery, and continuous deployment) ապահովող գործիք է:
Continuous integration-ի դեպքում կոդի մի մասը տեղափոխվում է Git repository-ում տեղակայված հիմնական կոդի բազա, և նախքան կոդի տվյալ հատվածը կմիանա հիմնական կոդին կատարվում է կատարված բոլոր փոփոխությունների ստուգում և հաստատում։
Continuous Delivery և Deployment-ի դեպքում կատարվում է ևս մեկ քայլ։
Այս կերպ հնարավոր է հայտնաբերել ծրագրում առկա bug-երը development-ի սկզբնական փուլերում։

TeamCity-ն Java-based continuous integration սերվեր, միաժամանակ նաև build management գործիք է՝ ստեղծված JetBrains-ի կողմից։
TeamCity-ն կոմերցիոն գործիք է և լիցենզավորված է սեփականության իրավունքով:

 

Database management գործիքներ
MySQL-ն համարվում է առաջատար open-source database management համակարգ։
MySQL database-երը համարվում են relational, ինչը ենթադրում է,որ ինֆորմացիան պահպանվում է առանձին աղյուսակներում, այլ ոչ թե մեկ ընդհանուր վայրում։ MySQL database-երը շատ արագ են,մասշտաբային և պարզ օգտագործման համար։

Oracle RDBMS-ը all-in-one relational database management համակարգ է նախատեսված տվյալների բազաներ ստեղծելու և կառավարելու համար։
Oracle-ի միջոցով կարող ենք ապահով կերպով պահպանել կամ վերականգնել մեր տվյալները:
Oracle database-ն ունի որոշ կառուցվածքային առանձնահատկություններ (օրինակ՝ logical data structure, memory caching, data dictionary, backup and recovery, clustering.), որոնք այն դարձնում են տվյալների կառավարման ամենատարածված գործիքներից մեկը:

PostgreSQL-ն open-source, object-relational տվյալների բազայի համակարգ է։ PostgreSQL-ն հասանելի է բոլոր օպերացիոն համակարգերում և կարող է պարունակել ցանկացած տեսակի տվյալ (image, text, sound, video)։
Postgre database-ն մասնագետներին թույլ է տալիս գրել իրենց կոդերը այս լեզուներից մեկով ՝ PL/pgSQL, PL/Tcl, PL/Perl, and PL/Python, ապա՝ գործարկել այն Postgre database-ի համակարգով:

MongoDB-ը cross-platform, document-oriented database համակարգ է,որն օգտագործվում է մեծ քանակությամբ տեղեկատվություն պահելու և կառավարելու համար: Mnogo DB-ն դասակարգվում է NoSQL (Not Only SQL) database համակարգերի շարքին։

 

Test case management գործիքներ
Test Rail-ը web-based test case management գործիք է, որն օգտագործողներին հնարավորություն է տալիս ստեղծել test case-եր, test suit-եր, իրականացնել test run-ներ և հետևել արդյունքներին։
Այն օգտագործվում է ոչ միայն ծրագրավորողների և թեստավորողների կողմից, այլ նաև թիմի մյուս անդամների կողմից ` կազմակերպելու, կառավարելու և հետևելու software testing-ի գործընթացին:

Test Lodge-ը cloud-based test case և project management գործիք է։ Այն առաջարկում է պարզ լուծումներ test case-եր կազմելու, կառավարելու, թեստերն իրագործելու և տվյալները հավաքագրելու համար։
Բացի test case-եր և test suit-եր ստեղծելուց, այս հարթակում մենք կարող ենք նաև test plan ստեղծել։
Հանդիսանալով cloud-based գործիք, Test Lodge-ն հեշտությամբ է ինտեգրվում այլ գործիքների հետ, գործում է բոլոր օպերացին համակարգերում։

Այլ test case management գործիքներ՝ XRay, TestBench, TC lab․

 

Documentation management գործիքներ
Confluence-ը հրաշալի աշխատանքային միջավայր է (կորպորատիվ wiki) նախատեսված թիմերի համար՝ դինամիկ և էֆֆեկտիվ կերպով ինֆորմացիա տարածելու և համագործակցելու նպատակով։
Confluence-ը ստեղծվել է Java ծրագրավորման լեզվով 2004 թվականին Atlassian- ի (Ավստրալիայի ծրագրային ապահովման ընկերություն) կողմից:

FlowShare-ը documentation management-ի գործիք է, որն օգտագործվում է քայլ առ քայլ, ճշգրիտ ցուցումներ և մանրամասն փաստաթղթեր արագ և հեշտ ստեղծելու համար:

ClickHelp-ը browser-based documentation management գործիք է նախատեսված գիտելիքների բազաներ, օգտակար / օգնության ֆայլեր, մասնագիտական ձեռնարկներ և անձնակազմի համար FAQ-եր ստեղծել համար:
Այն հեշտ է օգտագործման համար, քանի որ չունի տեղադրման կարիք, և այն գործում է բոլոր օպերացիոն համակարգերում ՝ Mac, Windows, Linux:

Swagger-ն open-source գործիքների հավաքածու է, նախատեսված Rest API-ների նախագծման, ստեղծման և օգտագործման համար։
Այս գործիքաշարը ներառում է՝ Swagger Editor, Swagger UI, Swagger Codegen։ Այս գործիքները կօգնեն ստեղծել client librarը-ներ, գեներացնել ինտերակտիվ API փաստաթղթեր և հնարավորություն տալ օգտվողներին իրականացնել API call-եր անմիջապես browser-ում:

Bit.ai-ն an all-in-one document management և collaboration հարթակ է։ Այն թույլ է տալիս ստեղծել ինչպես ներքին, այնպես էլ հաճախորդին ուղղված փաստաթղթեր: Յուրաքանչյուր օգտատեր կարող է թարմացնել և խմբագրել առկա տեղեկատվությունը, ավելացնել նոր ռեսուրսներ և փաստաթղթեր:

Այլ documentation management գործիքներ՝ Visual Studio Code, GitHub, ProProfs Knowledge Base, Dropbox Paper, Paligo, SDL Contenta Publishing Suite։

Բովանդակություն

    Այլ հոդվածներ

    Չրք, հունիսի 2, 2021

    Փափուկ հմտություններ որակի ապահովման մասնագետների համար

    Թոփ 5 փափուկ հմտությունները, որոնց պետք է տիրապետի որակի ապահովման ուրաքանչյուր մասնագետ ներկա թվային ժամանակաշրջանում հաջողելու համար։

    Հնգ, նոյեմբերի 4, 2021

    Outsourcing VS Outstaffing

    Միասին բացահայտենք տարբերությունը աութսորսինգ և աութսթաֆինգ ծառայությունների միջև և ընտրենք ձեր բիզնեսին համապատասխան լուծումը։

    Հնգ, մայիսի 27, 2021

    Ինչպե՞ս պատրաստվել QA հարցազրույցի

    Որակի ապահովման մասնագետի հաստիքի համար հարցազրույցի պատրաստվելից ծանոթացեք մեր խորհուրդներին, որոնք կօգնեն լավագույնս ներկայանալ։

    null

    3 րոպե

    Չրք, հունիսի 2, 2021

    Փափուկ հմտություններ որակի ապահովման մասնագետների համար

    Թոփ 5 փափուկ հմտությունները, որոնց պետք է տիրապետի որակի ապահովման ուրաքանչյուր մասնագետ ներկա թվային ժամանակաշրջանում հաջողելու համար։

    null

    6 րոպե

    Հնգ, նոյեմբերի 4, 2021

    Outsourcing VS Outstaffing

    Միասին բացահայտենք տարբերությունը աութսորսինգ և աութսթաֆինգ ծառայությունների միջև և ընտրենք ձեր բիզնեսին համապատասխան լուծումը։

    null

    8 րոպե

    Հնգ, մայիսի 27, 2021

    Ինչպե՞ս պատրաստվել QA հարցազրույցի

    Որակի ապահովման մասնագետի հաստիքի համար հարցազրույցի պատրաստվելից ծանոթացեք մեր խորհուրդներին, որոնք կօգնեն լավագույնս ներկայանալ։

    Չրք, հունիսի 2, 2021

    Փափուկ հմտություններ որակի ապահովման մասնագետների համար

    Թոփ 5 փափուկ հմտությունները, որոնց պետք է տիրապետի որակի ապահովման ուրաքանչյուր մասնագետ ներկա թվային ժամանակաշրջանում հաջողելու համար։

    Հնգ, նոյեմբերի 4, 2021

    Outsourcing VS Outstaffing

    Միասին բացահայտենք տարբերությունը աութսորսինգ և աութսթաֆինգ ծառայությունների միջև և ընտրենք ձեր բիզնեսին համապատասխան լուծումը։

    Հնգ, մայիսի 27, 2021

    Ինչպե՞ս պատրաստվել QA հարցազրույցի

    Որակի ապահովման մասնագետի հաստիքի համար հարցազրույցի պատրաստվելից ծանոթացեք մեր խորհուրդներին, որոնք կօգնեն լավագույնս ներկայանալ։

    null

    3 րոպե

    Չրք, հունիսի 2, 2021

    Փափուկ հմտություններ որակի ապահովման մասնագետների համար

    Թոփ 5 փափուկ հմտությունները, որոնց պետք է տիրապետի որակի ապահովման ուրաքանչյուր մասնագետ ներկա թվային ժամանակաշրջանում հաջողելու համար։

    null

    6 րոպե

    Հնգ, նոյեմբերի 4, 2021

    Outsourcing VS Outstaffing

    Միասին բացահայտենք տարբերությունը աութսորսինգ և աութսթաֆինգ ծառայությունների միջև և ընտրենք ձեր բիզնեսին համապատասխան լուծումը։

    null

    8 րոպե

    Հնգ, մայիսի 27, 2021

    Ինչպե՞ս պատրաստվել QA հարցազրույցի

    Որակի ապահովման մասնագետի հաստիքի համար հարցազրույցի պատրաստվելից ծանոթացեք մեր խորհուրդներին, որոնք կօգնեն լավագույնս ներկայանալ։