Շբթ, օգոստոսի 21, 2021

7 րոպե

Մեր նախագծերն ըստ ոլորտների

 

Տեսվանը, որպես որակի ապահովման ծառայություններ մատուցող աութսորս ընկերություն, զբաղվում է մի շարք նախագծերի թեստավորմամբ։ Այդ նախագծերը պատկանում են տարբեր բիզնես կատեգորիաների ու դրանց հետ աշխատանքը բավականին հետաքրքիր է։
Յուրաքանչյուր նախագիծ ղեկավարվում է մեկ կամ երկու մասնագետի կողմից։ Ինչպես արդեն նշել ենք մեր նախկին հոդվածներում, մենք խրախուսում ենք թիմային աշխատանքը։

Յուրաքանչյուր նախագիծ ունի իր առանձնահատկություններն ու նրբությունները: Այսպիսով, դրանցից յուրաքանչյուրը պահանջում է անհատական մոտեցում և յուրահատուկ աշխատանքային տեխնիկա։
Հաջողության հասնելու համար թեստավորողները պետք է խորասուզվեն նախագծի մեջ, հասկանան հիմնական բիզնես տրամաբանությունը, հստակ պատկերացնեն բոլոր աշխատանքային հոսքերը, և միայն դրանից հետո նրանք կարող են հանձն առնել թեստավորողի հիմնական պարտականությունը՝ կազմակերպել և կառավարել թեստավորման գործընթացը:
Ավելին, յուրաքանչյուր թեստավորող պետք է ի վիճակի լինի պատասխանատվություն ստանձնել համապատասխան նախագծի համար: Պատրաստ լինի դիմակայելու բոլոր մարտահրավերն և կրել հնարավոր ռիսկերը։

Այս պահին մենք որդեգրել ենք հետևյալ մոտեցումը.
Տեսվանի ղեկավարությունը ձգտում է հնարավորինս լավ ճանաչել յուրաքանչյուր աշխատակցի: Նախ, դա ուղղված է յուրաքանչյուր աշխատակցի ուժեղ ու թույլ կողմերը, ինչպես նաև հետաքրքրությունները բացահայտելուն:
Ինչո՞ւ։ Որովհետև դա կօգնի մեզ ընտրել համապատասխան մարդուն յուրաքանչյուր նոր նախագծի համար:

Բարեբախտաբար, մենք ունենք միայն դրական փորձ վերը նշվածի հետ:
Մեր ճկուն թիմի և խելամիտ կառավարման մոտեցման շնորհիվ մենք միշտ հաջողում ենք:

Հիմա եկեք խոսենք մեր նախագծերի մասին՝ ըստ բիզնեսի տարբեր ուղղությունների:

 

Blockchain
Բլոկչեյն կոչվող նոր «աշխարհ» մուտք գործելը մեզ համար մի փոքր դժվար էր, բայց՝ չափազանց հետաքրքիր: Որպեսզի կարողանայինք լավագույնս կազմակերպել թեստավորման գործընթացը, մենք պետք է լրջորեն ուսումնասիրեինք այս ոլորտն ու շատ գիտելիքներ ձեռք բերեինք նախքան բուն թեստավորմանն անցնելը:
Նախ, ծանոթացանք կրիպտոարժույթների, կրիպտո-դրամապանակների և հարակից այլ երևությների հետ ( p2p protocols, smart contracts, Proof of Work (PoW):
Ապա մեզ տրամադրվեց լոկալ բլոկչեյն՝ թեստավորումն իրականացնելու համար:

Լուսինե - Ես սիրում եմ ինձ փորձել տարբեր նախագծերում և նոր հորիզոններ բացահայտել ինձ համար: Այսպիսով, ես սկսեցի աշխատել բլոկչեյն թեստավորման նախագծի վրա՝ իմանալով, որ այն ինձ համար գուցե փոքր ինչ մարտահրավերային լինի։ Սակայն, ես չէի կարող պատկերացնել, որ աշխատանքն այդ տիրույթում այսչափ հետաքրքիր կլինի:

Ֆինանսներ և ապահովագրություն
Մենք աշխատել և աշխատում ենք խոշոր ծրագրերի հետ այս ոլորտից։
Դրանք տարբեր հավելվածներ են՝ տարբեր առանձնահատկություններով, բայց մեկ ընդհանրությամբ. այս տեսակի հավելվածները շատ բարդ են ինչպես մշակման, այնպես էլ թեստավորման տեսանկյունից:
Այսպիսով, ֆինանսական հավելվածների թեստավորումը պահանջում է չափազանց մանրակրկիտ և վերլուծական մոտեցում։
Թեստավորման շրջանակներում մեր մասնագետները գործ են ունենում այնպիսի կարևոր գործընթացների հետ, ինչպիսիք են փողերի լվացման և խարդախության դեմ պայքարը: Այդ գործողությունները հսկայական նշանակություն ունեն բիզնեսի տեսանկյունից, քանի որ դրանք կոչված են կանխելու բոլոր տեսակի անօրինական գործողությունները, որոնք վտանգ են ներկայացնում ընկերության և ամբողջ երկրի տնտեսության համար։

 

Մերինե - Անգամ ամենաբարդ ալգորիթմները հեշտ են թվում, երբ աշխատում ես սիրով։

 

Gambling
Եվս մեկ հետաքրքիր ոլորտ, որտեղ մեր թիմը ունեցավ փորձառություն։
Դրամախաղային հարթակի թեստավորումը հեշտ չէ, այն պահանջում է փորձ, հմտություններ, նորագույն տեխնոլոգիաներ և գործիքներ:
Մենք զբաղվել ենք սպորտային խաղադրույքների և առցանց կազինոների համար թեստավորմամբ։
Մենք իրականացրել ենք ամբողջական թեստավորում, որն ընդգրկում էր բոլոր հետևյալ կետերը՝ Համատեղելիության թեստավորում, Ֆունկցիոնալ թեստավորում, Ներթափանցելիության թեստավորում, Կատարողականության թեստավորում, Կիրառելիության Թեստավորում:

Արմենակ- Աշխատանքն ընդհանուր առմամբ հետաքրքիր էր:
Մարտահրավերը, որին ես բախվել եմ, դրամախաղերի հիմնական տրամաբանությունը հասկանալն էր, այն ստացվեց միայն ժամանակի ընթացքում։
Կար դինամիկա, որն ինձ մղում էր սովորելու և բացահայտելու ավելին ու ավելին: Հարցին՝ կա արդյոք վտանգ նման խաղերով տարվելու թեստավորման ընթացքում, իմ պատասխանը միանշանակ է՝ ՈՉ։
Անկեղծ ասած, ես երբեք չեմ հետաքրքրվել նման խաղերով։ Եվ հիմա, արդեն ունենալով փորձառոթյուն դրամախաղերի թեստավորման մեջ և հստակ պատկերացնելով, թե ինչպես են դրանք գործում, վստահաբար կարող եմ ասել, որ նման խաղերն ինձ համար չեն: Բայց թեստավորում ՝ այո, կանեմ հաճույքով։



Հեռահաղորդակցություն
Մենք ունենք փորձ զբաղվելու հեռահաղորդակցական ընկերության խոշոր նախագծերից մեկի թեստավորմամբ:
Այստեղ մարտահրավերներից մեկն այն էր, որ մենք գործ ունեինք microservice-ների հետ, որոնք ավելի բարդ են՝ համեմատած մոնոլիտ հավելվածների հետ։
Մենք գործ ունեինք շատ պատասխանատու և կարևոր ոլորտի հետ։ Թեստավորումը պահանջում էր հետևողականություն, ճկուն մտածելակերպ և տեխնիկական հմտություններ: Այստեղ թեստավորման գործընթացը ենթադրում էր նաև աշխատանք հսկայական տվյալների բազաների հետ, տվյալների անվտանգության պահպանման համակարգերի հետ։

Անդրանիկ - Միայն մի բան կցանկանամ ասել.
Մի թերագնահատեք փոքր, առօրյա երևույթները։ Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքան աշխատանք է թաքնված պարզ SMS-ի հետևում, որը ստանում եք ամեն անգամ ձեր հաշիվը լիցքավորելիս:



AR/VR
Եզրափակենք ցանկը ևս մեկ հետաքրքիր, բայց ոչ պակաս դժվար փորձառությամբ:
AR/VR տեխնոլոգիաների թեստավորումն առաջին հայացքից կարող է բարդ և վախեցնող թվալ:
Սակայն այն իրականում այդպիսին չէ, եթե դուք գադջեթների սիրահար եք։
Այստեղ հաջողության հասնելու համար թեստավորողները պետք է հետաքրքրված լինեն նոր տեխնոլոգիաներով, ունենան ոչ ստանդարտ մտածողություն և պատրաստ լինեն անդադար նորը սովորելու։
Այս գործընթացում առաջնային է հասկանալ, թե ի՞նչ ենք մենք թեստավորում: Ինչի՞ համար է այն նախատեսված:
Այս հարցերի պատասխաններն ունենալուց հետո ամեն ինչ հարթ է ընթանում։

Դավիթ - Ես ոգևորված էի AR/VR թեստավորում կատարող թիմում ներգրավվելու համար: Ես միանգամից սուզվեցի նախագծի մեջ և պարզապես վայելեցի աշխատանքային գործընթացը: Թեստավորման վրա աշխատելիս ես նաև շատ նրբություններ եմ սովորել, որոնք այլ տեղ դժվար թե գտնեի։

Բովանդակություն

    Այլ հոդվածներ

    Հնգ, նոյեմբերի 4, 2021

    Outsourcing VS Outstaffing

    Միասին բացահայտենք տարբերությունը աութսորսինգ և աութսթաֆինգ ծառայությունների միջև և ընտրենք ձեր բիզնեսին համապատասխան լուծումը։

    Կիր, հունիսի 27, 2021

    Ինչպե՞ս հաջողել ավտոմատացման գործընթացում

    Աշխատանքային գործընթացների, այդ թվում՝ թեստավորման ավտոմատացումը բիզնեսի տեսնակյունից ունի բազմաթիվ առավելություններ ընկերությունների համար։

    Ուրբ, փետրվարի 4, 2022

    Թեստավորման 2021-ի տենդենցները

    Եկեք ուսումնասիրենք ՏՏ ոլորտ-ի նոր միտումները, որոնք վերաբերում են նաև թեստավորմանը։

    null

    6 րոպե

    Հնգ, նոյեմբերի 4, 2021

    Outsourcing VS Outstaffing

    Միասին բացահայտենք տարբերությունը աութսորսինգ և աութսթաֆինգ ծառայությունների միջև և ընտրենք ձեր բիզնեսին համապատասխան լուծումը։

    null

    3 րոպե

    Կիր, հունիսի 27, 2021

    Ինչպե՞ս հաջողել ավտոմատացման գործընթացում

    Աշխատանքային գործընթացների, այդ թվում՝ թեստավորման ավտոմատացումը բիզնեսի տեսնակյունից ունի բազմաթիվ առավելություններ ընկերությունների համար։

    null

    14 րոպե

    Ուրբ, փետրվարի 4, 2022

    Թեստավորման 2021-ի տենդենցները

    Եկեք ուսումնասիրենք ՏՏ ոլորտ-ի նոր միտումները, որոնք վերաբերում են նաև թեստավորմանը։

    Հնգ, նոյեմբերի 4, 2021

    Outsourcing VS Outstaffing

    Միասին բացահայտենք տարբերությունը աութսորսինգ և աութսթաֆինգ ծառայությունների միջև և ընտրենք ձեր բիզնեսին համապատասխան լուծումը։

    Կիր, հունիսի 27, 2021

    Ինչպե՞ս հաջողել ավտոմատացման գործընթացում

    Աշխատանքային գործընթացների, այդ թվում՝ թեստավորման ավտոմատացումը բիզնեսի տեսնակյունից ունի բազմաթիվ առավելություններ ընկերությունների համար։

    Ուրբ, փետրվարի 4, 2022

    Թեստավորման 2021-ի տենդենցները

    Եկեք ուսումնասիրենք ՏՏ ոլորտ-ի նոր միտումները, որոնք վերաբերում են նաև թեստավորմանը։

    null

    6 րոպե

    Հնգ, նոյեմբերի 4, 2021

    Outsourcing VS Outstaffing

    Միասին բացահայտենք տարբերությունը աութսորսինգ և աութսթաֆինգ ծառայությունների միջև և ընտրենք ձեր բիզնեսին համապատասխան լուծումը։

    null

    3 րոպե

    Կիր, հունիսի 27, 2021

    Ինչպե՞ս հաջողել ավտոմատացման գործընթացում

    Աշխատանքային գործընթացների, այդ թվում՝ թեստավորման ավտոմատացումը բիզնեսի տեսնակյունից ունի բազմաթիվ առավելություններ ընկերությունների համար։

    null

    14 րոպե

    Ուրբ, փետրվարի 4, 2022

    Թեստավորման 2021-ի տենդենցները

    Եկեք ուսումնասիրենք ՏՏ ոլորտ-ի նոր միտումները, որոնք վերաբերում են նաև թեստավորմանը։