Կիր, հունիսի 27, 2021
3 րոպե
Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհը ձգտում է դեպի ավտոմատացում։
Կա միտում ավտոմատացնել ամեն բան (եթե իհարկե հնարավոր է), որը նախկինում միշտ արվել է մարդու կողմից՝ ձեռքով։
Իսկ ինչու՞։ Ի՞նչն է մեզ հատկապես գրավում ավտոմատացման մեջ։
Պատասխանը հետևյալն է՝ բիզնես տեսանկյունից ընկերությունների համար աշխատանքային գործընթացների ավտոմատացումը ունի շատ առավելություններ։
Այս հոդվածի շրջանակներում մենք կխոսենք ավտոմատացված թեստավորման ու դրա հիմնական առավելությունների մասին։
Ահա մեր խորհուրնդները՝ ինչպես ստանալ մաքսիմալ բիզնես արդյունք թեստավորման գործընթացի ավտոմատացման շնորհիվ։
1. Առաջին և կարևորագույն կետը ՆՊԱՏԱԿԻ սահմանումն է:
Երբեք ոչինչ առանց նպատակի չի արվում:
Այսպիսով, բոլոր նպատակները պետք է լինեն հստակ և ճշգրիտ: Հակառակ դեպքում սպասվում են բացասական ելքեր, օրինակ՝ ֆինանսական կորուստներ, ապրանքի անհամապատասխանությունը պահանջներին և այլն։
Ձեր բիզնեսի համար հստակ նպատակներ դնելու համար նախ պետք է հասկանաք, թե ինչի եք ուզում հասնել: Եվ մյուս կետը, որը պետք է խստորեն սահմանվի, իհարկե ժամանակացույցն է:
Յուրաքանչյուր քայլի համար, որ մենք անում ենք, մենք սահմանում ենք ավարտի կոնկրետ ժամկետ:
Նկատի ունեցե՛ք՝ որքան իրատեսական ժամկետներ ունենաք, այնքան ավելի հաջողակ կլինի կընթանա բիզնեսը:
2. Հասկանալ անձնակազմի կարողություններն ու հմտությունները։
Աշխատանքը պետք է համապատասխանի թիմի անդամների հմտություններին և գիտելիքներին։
Եթե չկան հատուկ պահանջներ ավտոմատացման գործիքների ընտրության հետ կապված, դուք ազատ եք ընտրել մեծ թվով գործիքներից որևէ մեկը:
Բայց ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել: Հարկավոր է հասկանալ ու գնահատել է թիմի այն անդամների հնարավորությունները, ովքեր պետք է զբաղվեն թեստավորման ավտոմատացմամբ: Կարիք չկա միշտ ընտրել ոլորտի նորագույն գործիքները, կատարել փորձարկումներ և այլն… պարզապես պետք է ընտրել այն գործիքները, որոնք լավագույնս համապատասխանում են ձեր աշխատակիցների հմտություններին և գիտելիքներին: Այս կերպ դուք կարող եք խնայել ձեր ժամանակը և խուսափել ձեր բիզնեսի համար շատ անցանկալի դրվագներից:
3. Երրորդ կետը կանոնավոր տեխնիկական սպասարկումն է:
Անկախ նրանից, թե ինչ բիզնեսի մասին է խոսքը, տեխնիկական սպասարկումը անհերքելի կարևոր դեր ունեցող կետ է։
Յուրաքանչյուր գործընթացի արդյունավետությունը գնահատելու համար մեզ կանոնավոր տեխնիկական սպասարկում է անհրաժեշտ: Մեզ դա պետք է համոզվելու համար, որ ամեն բան ընթանում է այնպես, ինչպես ակնկալվում էր, և ոչինչ չի խանգարում աշխատանքի սահուն ընթացքին։
Կարևորություն չտալով այս գարծընթացին մենք կարող ենք ունենալ ձախողումներ մեր բիզնես գործընթացում։
4. Որոշ տեղ թողեք նաև manual testing-ի համար:
Թեև թեստավորման ավտոմատացումը որոշ իմաստով հեշտացնում է QA ինժեներների կյանքը՝ գրեթե բացառելով մարդկային միջամտության անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, կան դեպքեր, երբ manual testing-ն անխուսափելի է:
Շատ դեպքերում manual testing-ը չի կարող փոխարինվել ավտոմատացմամբ՝ իր առանձնահատկությունների և նրբությունների պատճառով: Այսպիսով, մի՛ փորձեք ավտոմատացնել թեստավորման ողջ գործընթացը։
5. Սահմանել թեստային տվյալների կառավարման հստակ ռազմավարություն:
Ծրագրային ապահովման թեստավորման համար թիմերը պետք է ունենան անհրաժեշտ թեստային տվյալներ։ Եթե թեստային հիմնական տվյալները հասանելի չեն կամ լավ սահմանված չեն, դա կարող է բացասական ազդեցություն ունենալ ծրագրային ապահովման թեստավորման ընդհանուր գործընթացի վրա: Այսպիսով, դուք պետք է վստահ լինեք, որ բոլոր տվյալները հստակ սահմանված են և հասանելի են թիմին:
6. Ավտոմատացման իմաստ չկա, քանի դեռ համակարգը լիովին կայուն չէ։
Վերարտադրելիությունը առանցքային է թեստավորման մեջ: Հետևաբար, եթե թեստերը կարող են ձախողվել թերի կոդի կամ որոշ այլ արտաքին գործոնների պատճառով, ապա համակարգը դեռ պատրաստ չէ ավտոմատացման: