Ռեգրեսային թեստավորում
Ֆունկցիոնալ թեստավորում
Agile
UI թեստավորում
Մանուալ թեստավորում

Ի՞նչ է QE-ը (Quality Engineering)


QE-ը վերաբերում է պրոդուկտի եւ ծառայության որակի ապահովման (Quality
Assurance) եւ վերահսկման (Quality Control) սկզբունքներին եւ պրակտիկային: Quality
engineer-ի գործունեությունն ուղղված է ծրագրերի մշակման ընթացքի բարելավմանը, խնդիրների բացահայտմանը եւ շտկմանը ։



Ի՞նչ է որակը


Պարզ ասված՝ այն պիտանելիությունն է օգտագործման կամ նպտակի համար: Խոսքը
հաճախորդների կարիքների եւ սպասումների, արտադրանքի ֆունկցիոնալության,
դիզայնի, հուսալիության, ամրության եւ գնի մասին է:



Ի՞նչ է ապահովումը


Այն փաստ է, որ product-ը կամ service-ը լավ են աշխատելու:Այն երաշխավորում է, որ
product-ը կաշխատի առանց որեւէ խնդրի, ըստ սպասելիքների կամ պահանջի:



Ի՞նչ է որակի ապահովումը(QA)


Այն համակարգված գործընթաց է, որոշելու համար արդյոք product-ը կամ service-ը
համապատասխանու՞մ են նշված պահանջներին, թե՞ ոչ:



Որակի ապահովման ընթացքն ունի հետեւյալ փուլերը՝


  • Պրոդուկտին ներկայացվող պահանջների ստուգում
  • Ռիսկերի գնահատում
  • Պրոդուկտի որակի բարելավմանն ուղղված գաղափարների պլանավորում
  • Թեստավորման պլանավորում
  • Թեստավորման արդյունքների վերլուծություն



Quality engineering-ում կան 4 հիմնական դերեր`


  1. Test Analyst - Թեստի վերլուծող, ով զբաղվում է պահանջների ստատիկ թեստավորմամբ, ստուգում է, թե որքանով են պահանջներն ամբողջական, միանշանակ, միմյանց չհակասող։
  2. Test Designer - Թեստ ստեղծող, ով պահանջների բազայի հիմքի վրա ստեղծում է թեստեր, մշակում է կոնֆիգուրացիաներ, որոնք անհրաժեշտ են թեստավորման համար։
  3. Test Executor - Թեստ իրականացնող, ով կատարում է նախապես մշակված թեստերը, նշում է սխալները եւ սխալների առաջացման քայլերը։
  4. Test Manager - Թեստ մենեջերն ավելի շատ ղեկավարում է ամբողջ ընթացքը, պլանավորում եւ վերահսկում է աշխատանքը՝ գնահատում է ժամկետները, հսկում է աշխատանքային գրաֆիկը, առաջադրանքներ է հանձնարարում, հաղորդակցվում է stakeholder-ների հետ։






Օգտակար հղումներ՝
Software testing /video tutorial/eng
QA engineering /video tutorial/arm
Quality assurence /article/eng

Բովանդակություն