Requirement Analysis


Այս փուլում tester-ներն ուսումնասիրում են պահանջները թեստավորման տեսանկյունից: QA թիմը պահանջները մանրամասն հասկանալու համար կարող է հաղորդակցվել տարբեր մասնագետների հետ ( Business Analist, Technical Leads, System Architects, etc.): Պահանջները կարող են լինել ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ ոչ ֆունկցիոնալ: Ավտոմատ թեստավորման իրագործելիությունը նույնպես այս փուլում է որոշվում:


Activities:

  1. Որոշվում են թեստավորման տիպերը, որոնք պետք է կիրառվեն:
  2. Հավաքվում է ինֆորմացիա առաջնահերթությունների եւ կենտրոնացվածության մասին:
  3. Պատրաստվում է Requirement Traceability Matrix (RTM), որը ցույց է տալիս PRD, FSD, եւ այլ դոկումենտների կապը:
  4. Որոշվում է միջավայրը, որտեղ իրականացվելու է թեստավորումը:
  5. Անհրաժեշտության դեպքում կատարվում է ավտոմատացման իրագործելիության ուսաումնասիրություն:


Deliverables:

  1. RTM
  2. Ավտոմատացման իրագործելիության հաշվետվություն:



Test Planning


Այս փուլում Senior QA manager-ը որոշում է test plan strategy-ն, պրոյեկտի համար անհրաժեշտ ռեսուրսներն ու ծախսերը, սահմանափակումները եւ ժամանակացույցը: Թեստային պլանը պատրաստվում եւ ավարտվում է նույն փուլում:


Activities:

  1. Testing-ի տարբեր տիպերի համար test plan/strategy-ի առաջարկում
  2. Test tool-երի ընտրություն
  3. Testing-ի ջանքերի գնահատում
  4. Ռեսուրսների պլանավորում, դերերի եւ պարտականությունների որոշում


Deliverables:

  1. Test plan /strategy document.
  2. Effort estimation document.



Test Case Development


Այս փուլը ներառում է test case-երի եւ test script-ների ստեղծումը, verification-ը եւ վերամշակումը: Որոշվում է test data-ն, ստեղծվում եւ վերամշակվում է՝ հիմնվելով նախապայմանների վրա: Այնուհետեւ QA թիմը սկսում է test case-երի development process-ը առանձին unit-ների համար:


Activities:

  1. Ստեղծել test case-եր եւ automation script-ներ, եթե անհրաժեշտ են:
  2. Վերանայել եւ հաստատել test case-երն ու script-ները:
  3. Ստեղծել test data, եթե թեստավորման միջավայրը հասանելի է:


Deliverables:

  1. Test cases/scripts
  2. Test data



Test Environment setup


Թեստավորման միջավայրը որոշում է ծրագրային եւ ապարատային ապահովման այն պայմանները, որոնց առկայությամբ աշխատող պրոդուկտը պետք է թեստավորվի: Այն Թեստավորման գործընթացի կարեւոր փուլերից մեկն է, որը կարելի է իրականացնել նաեւ Test Case Development փուլին զուգահեռ:
Թեստավորման թիմը կարող է ներգրավված չլինել այս փուլում, այլ development team-ը ապահովի թեստավորման միջավայրը: Այդ դեպքում թեստավորման թիմից պահանջվում է միայն իրականացնել smoke testing:


Activities:

  1. Հասկանալ պահանջվող կառուցվածքը,պատրաստել ծրագրային եւ ապարատային ապահովման պահանջների ցուցակ թեստավորման միջավայրի համար
  2. Կառուցել թեստավորման միջավայրը եւ տվյալները
  3. Կառուցվածի վրա իրականացնել smoke test


Deliverables:

  1. Պատրաստ միջավայր թեստավորման համար տվյալների հետ միասին
  2. smoke test-ի արդյունքները



Test Execution


Այս փուլում թեստավորողը իրականացնում է թեստավորումը հիմնված test plan-ի եւ test case-երի վրա: Bug-երը պետք է գտնի եւ ուղարկի Development team-ին: Ուղղելուց հետո պետք է իրականացվի retesting:


Activities:

  1. Իրականացնել թեստավորում ըստ պլանի:
  2. Դոկումենտացնել թեստավորման արդյունքները եւ նշել դեֆեկտները
  3. Ձախողված դեպքերի համար:
  4. Դեֆեկտները նշել RTM-ում:
  5. Ուղղելուց հետո վերաթեստավորել:
  6. Վերահսկել մինչեւ հայտնաբերված դեֆեկտը փակվի:



Test Cycle Closure


(Retrospective meeting Agile-ում) - Թեստավորման ավարտին թեստավորման թիմի անդամները հանդիպում են թեստի արդյունքները ամփոփելու համար, քննարկում եւ վերլուծում են Test Cycle-ը՝ հետագայի համար դասեր քաղելով: Նպատակն է հետագա պրոյեկտների համար առանձնացնել Test Cycle-ի լավագույն տարբերակը:


Activities:

  1. Գնահատել cycle-ի Exit կրիտերիաները՝ հիմնվելով ժամանակի, Test coverage-ի, գնի, Software-ի, Critical Business Objectives-ի, Quality-ի վրա:
  2. Սահմանել թեստի չափանիշներ վերը նշված պարամետրերի հիման վրա:
  3. Դոկումենտացնել պրոյեկտի արդյունքում սովորածը:
  4. Պատրաստել թեստի փակման հաշվետվություն:
  5. Որակի մասին հաշվետվություն հաճախորդին:
  6. Թեստի արդյունքների վերլուծություն՝ դեֆեկտներն ըստ տեսակի եւ խստության բաշխելու համար:


Deliverables:

  1. Test Closure report
  2. Test metrics





Օգտակար հղումներ`
STLC /video tutorial/eng
STLC /video tutorial/eng
SDLC vs STLC /video tutorial/eng
STLC /video tutorial/rus
STLC /article/eng
SDLC vs STLC /article/rus

Բովանդակություն