1. Requirement collection and analysis


Պահանջների հավաքագրում եւ վերլուծություն:
Այս փուլում կատարվում է որակի ապահովման պահանջների պլանավորում եւ
ներգրավված ռիսկերի ճանաչում: Այն ավելի հստակ պատկերացում է տալիս ամբողջ
ծրագրի շրջանակի, նախատեսվող խնդիրների եւ հնարավորությունների մասին:
Որոշվում է աշխատանքն ավարտելու ժամանակացույցը:



2. Feasibility study


Իրագործելիության ուսումնասիրություն Software- ի անհրաժեշտությունների որոշման եւ փաստաթղթավորման փուլն է, որն իրականացվում է 'Software Requirement Specification' փասթաթղթի օգնությամբ, որը ներառում է այն ամենը, ինչը պետք է նախագծվի եւ մշակվի ծրագրի life cycle-ի ընթացքում:
Կան իրագործելիության 5 տեսակի ստուգումներ`


  1. Տնտեսական - Հնարավո՞ր է նախագիծը բյուջեի սահմաններում ավարտել, թե ոչ:
  2. Իրավաբանական – Հնարավո՞ր է նախագիծը վարել իրավական հիմքերինհամապատասխան:
  3. Գործողությունների իրագործելիություն – Հնարավո՞ր է ստեղծել այնպիսի գործողություններ, որոնք սպասվում են հաճախորդի կողմից:
  4. Տեխնիկական - Անհրաժեշտ է ստուգել, արդյոք ներկայիս համակարգչային համակարգը կարող է ապահովել այդ software-ը:
  5. Ժամանակացույց – Հնարավո՞ր է նախագիծն ավարտել տրված ժամանակահատվածում, թե ոչ:



3. Design


Այս փուլում սահմանվում է համակարգի ընդհանուր ճարտարապետությունը: Այս փուլում մշակվում են երկու տեսակի նախագծային փաստաթղթեր՝

1.High-Level Design (HLD)


  • Յուրաքանչյուր մոդուլի համառոտ նկարագրությունը եւ անվանումը
  • Յուրաքանչյուր մոդուլի ֆունկցիոնալության մասին ուրվագիծ
  • Մոդուլների միջեւ ինտերֆեյսային հարաբերությունները եւ կախվածությունները
  • Տվյալների բազայի աղյուսակները `իրենց հիմնական տարրերի հետ միասին
  • Ամբողջական ճարտարապետության գծապատկերները `տեխնոլոգիական մանրամասների հետ միասին


2.Low-Level Design(LLD)


  • Մոդուլների ֆունկցիոնալ տրամաբանությունը
  • Տվյալների բազայի աղյուսակները, որոնք ներառում են տեսակը եւ չափը
  • Ինտերֆեյսի ամբողջական մանրամասները
  • Բոլոր կապակցված issue-ների հասցեները
  • Error message-ների ցուցակը
  • Բոլոր մուտքերը եւ ելքերը յուրաքանչյուր մոդուլի համար



4. Coding


Այս փուլում օգտագործելով ընտրված ծրագրավորման լեզուն ՝ developer-ները գրում են ծրագիրը: Կոդավորման փուլում առաջադրանքները բաժանվում են միավորների կամ մոդուլների եւ հանձնարարվում են տարբեր developer-ների: Սա SDLC-ի ամենաերկար փուլն է:



5. Testing


Ծրագիրը գրելուց հետո ուղարկվում է փորձարկման՝ թեստավորման:
Թեստավորման թիմը կարող է հայտնաբերել սխալներ, որոնք նրանք փոխանցում են
developer-ներին: Սխալը շտկելուց հետո ծրագիրը ուղարկում են re-testing-ի՝
վերափորձարկման եւ այս փուլը շարունակվում է այնքան, մինչեւ ծրագիրը դառնա bug-free, կայուն եւ հաճախորդի պահանջներին համապատասխան:



6. Installation/Deployment


Այս փուլում թողարկվում է վերջնական ծրագիրը եւ ստուգվում է, եթե առկա են տեղադրման խնդիրներ:




7. Maintenance


Երբ համակարգը տեղադրվում է եւ հաճախորդները սկսում են այն օգտագործել, տեղի են ունենում 3 գործողություններ՝


  1. Bug fixing - Հայտնաբերվում են Bug-եր՝ ընդհանրապես չփորձարկվածսցենարների պատճառով
  2. Upgrade - Application-ի թարմացում Software-ի նոր version-ների
  3. Enhancement- գործող Software-ում նոր առանձնահատկությունների ավելացում


Այս փուլի հիմնական նպատակն է ապահովել, որ կարիքները շարունակաբար
բավարարվեն, եւ որ համակարգը շարունակի գործել ըստ առաջին փուլում նշված
պահանջների:

Կան SDLC տարբեր մեթոդներ, օրինակ՝ Waterfall model, Agile model, Spiral model...:
Waterfall model-ի դեպքում SDLC-ի մի փուլն ամբողջությամբ ավարտվում է,
այնուհետեւ անցում է կատարում հաջորդ փուլին: Tester-ն աշխատում է միայն Testing-ի
փուլում, եւ եթե դրանից առաջ կան սխալներ, որոնք չեն ուղղվել, ապա այս փուլում ուղղելը բավականին բարդ է, քանի որ ամեն ինչ պետք է սկսել նորից: Այս մոդելի առավելությունն այն է, որ փուլերն իրարից առանձին են աշխատում եւ սխալվելու հավանակաանությունը քիչ է, սակայն եթե լինեն սխալներ, ապա դրանք ուղղելը շատ թանկ կարժենա: Մեծ ընկերություններն աշխատում են Waterfal model-ով, քանի որ ունեն շատ աշխատակիցներ եւ առանձին department-ներ:



V մոդելի դեպքում՝


Requirement analysis փուլում tester-ը կազմում է user acceptance test plan: Scenario-ները
մտնում են դրա մեջ: Մինչ scenario-ները գրելը tester-ը պետք է ունենա որեւէ պլան, որը
գլոբալ նկարագրում է, թե ինչ է պատրաստվում թեստավորել եւ ըստ այդ պլանի գրում է տարբեր scenario-ներ: Requirements-ները ստանալուց հետո, tester-ն արդեն կարող է
կազմել որոշակի պլան: Functional specification փուլում կազմվում է system test plan-ը, որը ներառում է ֆունկցիոնալության մասին ինֆորմացիա: Այս փուլում tester-ը ստուգում է ամբողջ ծրագրի ֆունկցիոնալությունը:
High Level Design փուլում կազմվում է Integration test plan: tester-ն իրականացնում է
Integration test, որը ստուգում է, թե ինչպես են փոխազդում ծրագրրի առանձին
մոդուլները:
Low Level Design փուլում իրականացվում է Unit testing (առանձին մոդուլների test-եր),
սա հիմնականում անում են Developer-ները:





Օգտակար հղումներ`
SDLC /video tutorial/eng
SDLC /video tutorial/rus
SDLC /article/eng
SDLC /article/rus

Բովանդակություն