Շատ application-ներ սովորաբար բաղկացած են լինում տարբեր մոդուլներից եւ ամեն մոդուլ հանձնարարվում է տարբեր թիմերի։ Այս մոդուլներն ընդհանուր կոնցեպտով, բայց անհատական կերպով իրականացվում են տարբեր թիմերի կողմից։ Այնուհետեւ դրանք ինտեգրվում են՝ միասին կազմելով ամբողջական համակարգ՝ Application, եւ սրա թեստինգը կոչվում է System testing: Բայց երբ application-ը դեռ development-ի փուլում է, եւ 2 կամ ավելի մոդուլներ համակցվում են այդ ընթացում եւ թեստավորվում, ապա այդ փուլը կոչվում է Integration testing ։
Այլ կեպ ասած Integration թեստինգը նույն System թեստինգն է՝ պարզապես ավելի քիչ թեստավորվող հատվածներով։
Integration թեստինգի մոտեցումներն են՝
Big Bang Approach-ի ժամանակ Unit testing անցած բոլոր փոքր մոդուլները հավաքվում են եւ միասին թեստավորվում են, որպես մեկ ամբողջական համակարգ:
Առավելությունները՝
Թերությունները՝
Incremental Approach-ը իրականացվում է կեղծ ծրագրերի միջոցով, որոնք կոչվում են Stub-եր եւ Driver-ներ: Stub –ը կանչվում է թեստավորվող մոդուլի կողմից,իսկ Driver-ը կանչում է թեստավորվող մոդուլը: Երբ դեռ որոշակի մոդուլներ բացակայում են, սրանք հնարավորություն են տալիս իրականացնել թեստավորումը՝ փոխարինելով այդ բացակայող մոդուլներին:
Bottom Up – Թեստավորումը սկսվում է ցածր մակարդակ ունեցող մոդուլներից : Ստորին մակարդակի մոդուլները թեստավորելուց եւ ինտեգրելուց հետո ձեւավորվում են հաջորդ մակարդակի մոդուլները, եւ գործընթացը շարունակվում է մինչեւ վերին մակարդակի բոլոր մոդուլների փորձարկումը: Օրինակ, եթե ուզում ենք թեստավորել Profile էջը, բայց դեռ Login էջը պատրաստ չէ, գրում ենք դատարկ մոդուլ՝ Driver, որն իրենից ներկայացնում է
ֆորմալ Login էջը:
Top Down – Թեստավորումը սկսվում է բարձր մակարդակ ունեցող մոդուլներից: Բացակայող մոդուլները փոխարինվում են Stub-ով: Օրինակ, եթե ուզում ենք թեստավորել Login էջը, բայց Profile էջը դեռ չկա, Profile-ը փոխարինում ենք Stub-երով:
Օգտակար հղումներ՝
Integration testing /article/eng
Integration testing /article/eng
Integration testing /article/rus
Testing levels /video tutorial/eng
Integration testing /video tutorial/eng