Git



Git-ը կոդերի տարբերակների վերահսկողության համակարգ է (Version Control System): Այն հնարավորություն է տալիս հետևել կոդի փոփոխությանը ցանկացած պահի։
Յուրաքանչյուր փոփոխություն (commit) ունի իր ունիկալ կոդը, որի միջոցով կարելի է վերադառնալ կոդի տվյալ տարբերակին, այսինքն՝ նախորդ բոլոր տարբերակները պահպանվում են։
Բոլոր կոդերը պահպանվում են որևէ սերվերի վրա։ Այնտեղից վերցնում ենք վերջին տարբերակը, փոփոխում և նորից ուղարկում սերվերին։ Եթե կատարում ենք որևէ փոփոխություն և չենք ցանկանում այն ուղարկել սերվերին, ապա ստեղծում ենք branch, այնուհետև push ենք անում վերջինիս վրա և այդ branch-ի անունը ուղարկում ենք նրանց, ովքեր պետք է տեսնենք կատարված փոփոխությունը։
Master Branch-ի վրա լինում է վերջնական կոդը, որը պետք է հանձնել պատվիրատուին։
Develop Branch-ի վրա կատարվում են բոլոր անհրաժեշտ փոփոխությունները, և վերջնական պատրաստ լինելու դեպքում այն տեղափոխում ենք Master Branch-ի վրա։
Commit անելու համար կոդը վերցնում ենք Develop Branch-ից, ստեղծում ենք մեր սեփական Branch-ը, փոփոոխում ենք կոդը և ավարտելուց հետո այն նորից ուղարկում Develop Branch-ին։

Տերմիանաբանություն
git status – բոլոր փոփոխությունների ցանկ
git add name - ավելացնում է փոփոխություն ունեցող ֆայլը
git commit -m “message” – փոփոխություն է անում local branch-ի վրա
git push- փոփոխում է repository-ում
git checkout branchname – Branch-ը փոխելու համար
git config --list – նախատեսվախ է բոլոր տեղադրված պարամետրերը դիտելու և դրանց ճշգրիտ տեղը պարզելու համար
git branch – բոլոր branch-ները, որոնց վրա գոնե մեկ commit կա
git checkout -b “name” – ստեղծում է branch և տեղափոխվում
git add -p filename – ցույց է տալիս փոփոխությունները՝ մինչև ավելացնելը
git log – բոլոր commit-ները



Օգտակար հղումներ՝

Git article/eng
Git article/eng
GitHub video tutorial/eng
Git video tutorial/eng

Բովանդակություն